f

Անկախ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դատավորի ինքնաբացարկի մասին հայտարարություն արեց


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին հայտարարություն արեց:

Մինչեւ Ալումյանի ելույթը Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը փորձեց հայտարարություն անել, փորձին խոչընդոտեց դատավորը:

Ալումյանը նշեց այն հանգամանքը, որը բացառում է Աննա Դանիբեկյանի մասնակցությունը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարել էր, որ «իշխանությունները ցանկանում են, որ բոլոր մեր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի եւ Աննա Դանիբեկյանի նման»՝ մեջբերեց Հայկ Ալումյանը: Փաստաբանը նախկին նախագահի դեմոնիզացիայի մի քանի օրինակ բերեց, որից հետո մեջբերեց վարչապետի կողմից դատավորների հասցեին արված բազմաթիվ արտահայտություններ՝ «խելքի եկեք», «ոչ մի դատավոր չի կարող ինձ մերժել», «դավաճան», «թշնամի», «կողոպուտի պատասխանատու», Մարտի 1-ի սպանությունների կազմակերպիչ՝ ուղղված արդեն Ռոբերտ Քոչարյանին: Այդ  թվում հնչեց Փարիզում արված հայտնի հայտարարությունը, որը դատավարության պատճառ դարձավ: Փաստաբանը նաեւ մեջբերեց ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հայտնի գաղտնալսումը, որում հիշատակվում էին Քոչարյանի եւ Խաչատուրովի ձերբակալության ցուցումները: 

«Չնայած նրան, որ վարչապետն ասում է «փակեք», զգույշ եղեք»,- ասվում է գաղտնալսման մեջբերումներից մեկում: Փաստաբանը հիշեցրեց, որ հապճեպ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Վանեցյանն ու Խաչատրյանը հաստատեցին ձայնագրության իսկությունը: Դրանից հետո փաստաբանը մեջբերեց Փաշինյանի, Վանեցյանի եւ Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ եւս ասվում է դատավորին տված ցուցումների մասին, քննարկվում է Խաչատուրովին գրավի դիմաց ազատ արձակելու հնարավորությունը: «Հրապարակայնորեն մեկնաբանելով այդ ձայնագրությունները՝ վարչապետը խոստովանեց փաստը՝ հավելելով, որ բացակայում են զրույցի որոշ մասեր»,- նշեց փաստաբանը: Նա հիշեցրեց, որ Քոչարյանի ազատ արձակումից հետո վարչապետի կոչով արգելափակվեցին դատարանները: Նրանց մոտ հայտնվեցին Քոչարյանի ազատ արձակման մասին որոշում ընդունած դատավոր Գրիգորյանի հեռախոսահամարն ու հասցեն: Չնայած ակնհայտ անօրինականությանը՝ որեւէ միջոց չձեռնարկվեց:

Ավելի ուշ գործը փոխանցվեց դատավոր Աննա Դանիբեկյանին: «Ընդ որում, գործը պահում էին Վերաքննիչ դատարանում մինչեւ արձակուրդից Ձեր վերադառնալը»,- նշեց փաստաբանը:

«Այդպիսով, պարոն Քոչարյանին ատող իշխանությունները ճնշում գործադրեցին դատարանների վրա, որպեսզի ձերբակալեն նրան: Այդ իշխանությունները, ԲԴԽ նախագահի խոսքով, ցանկանում են, որ դատավորները Ձեր նման լինեն: Այսինքն նրանք վստահ են, որ Դուք կարդարացնեք իրենց հույսերը»,- եզրափակեց փաստաբանը:

Դատավոր Դանիբեկյանը խնդրեց հստակեցնել իր արձակուրդի ժամկետները, որի մասին խոսեց փաստաբանը: Վերջինս պարզաբանեց, որ խոսքը Վերաքննիչ դատարանի տարօրինակ պահվածքի մասին է, որը հրաժարվել է գործը վերադարձնել առաջին ատյան մինչեւ Վճռաբեկ դատարանում քննարկումը: Սակայն երբ դատավորը վերադարձավ արձակուրդից, գործն արագ փոխանցվեց առաջին ատյանի դատարան: Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց, որ այդ ժամանակ ընդհանուր իրավասության դատարանի ղեկավար էր վերոնշյալ Ռուբեն Վարդազարյանը:

Փաստաբան Արամ Վարդեւանյանը դատավորի ինքնաբացարկի մասին սեփական միջնորդությունը ներկայացրեց: Դատարանը որոշեց երկու միջնորդությունները  միասին դիտարկել: Փաստաբանը հիշեցրեց Մութաֆյանի եւ Օհանջանյանի (Ռոբերտ Քոչարյանի աջակիցները-խմբ.) գործը, գործում Աննա Դանիբեկյանի մասնակցությունը եւ նշեց, որ դատավորի գործողությունները կասկածի տակ են դնում նրա օբյեկտիվությունը: Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց այն հանգամանքը, որ Դանիբեկյանին կեղծ ցուցմունքներ են տվել: «Այսինքն ինքնաբացարկի համար կան ինչպես օբյետիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ»,- եզրափակեց փաստաբանը:    

Ռոբերտ Քոչարյան

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին