Ավտովթարի հետեւանքով զոհ է լինում, դեպքի կապակցությամբ քննություն են կատարում, պարզում մեղավորին, դատի տալիս։ Պատերազմում ավելի քան 5000 զոհ ունենք, 10 000 վիրավոր, մոտ 300 գերի, 2390 անհետ կորած, սակայն չգիտենք, թե ո՞վ է մեղավոր դրա համար, ո՞վ է պատերազմի ժամանակ ղեկավարել ռազմական գործողությունները, ո՞ւմ պատճառով են եղել մեծաթիվ զոհերն ու տարածքային ահռելի կորուստները։ Իշխանությունը ձեւացնում է, թե որեւէ բան չի եղել, թավշյա ընդդիմությունն էլ թավշա խաղեր է տալիս, նստել է ծառի տակ,նկարում է նապաստակ։