Իտալական Gucci նորաձևության տունը կորոնավիրուսի տարածման ֆոնին չեղարկել է ԱՄՆ-ում կայանալիք ցուցադրությունը: Այդ մասին հայտնում է The Hollywood Reporter ամսագիրը: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ ցուցադրությունը նախատեսվում էր անցկացնել մայիսի 18-ին Սան Ֆրանցիսկոյում:
Ամսագրի տվյալներով՝ ապրանքանիշը չեղյալ է հայտարարել միջոցառումը կորոնավիրուսի բռնկման պատճառով՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
«Ցուցադրության անցկացման նոր ժամանակի և վայրի մասին որոշումը կհրապարակվի ավելի ուշ, երբ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը պարզ դառնա, - նշել է նորաձևության տան ներկայացուցիչը:
Նրանք հավելել են, որ նորաձևության տունը նախևառաջ մտածում է ամբողջ աշխարհում տուժածների մասին: