f

Անկախ

Նոր որոշում. պատերազմից հետո որդեկորույս մայրերը կրկին մայրանալու հնարավորություն են ստանում. Ցանկացողները շատ են


Հաշվի առնելով պատերազմից հետո որդոկորույս մայրերի կրկին զավակ ունենալու ցանկությունը եւ այդ հարցում պետական աջակցության կարեւորությունը, կառավարությունը փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով սահմանվեց շահառուների նոր խումբ, որոնց համար վերացվել են գործող որոշմամբ սահմանված հիմնական եւ լրացուցիչ պահանջները:

Այսօր՝ փետրվարի 25-ին, կառավարության նիստում նախագիծը ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Խոսքը վերաբերում է «Անվճար կամ արտոնյալ պայմաններով  վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման  կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին»   որոշմանը: Այս որոշման ընդունման նպատակը պայմանավորված է  Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները մեղմելու, պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողներին վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնություն տրամադրելու, նրանց իրավունքներն օրենսդրորեն  սահմանելու և դրանց իրականացման գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ:

Նախարարը նշեց, որ այս որոշման ընդունման դեպքում որդեկորույս մայրերը ցանկության եւ հակացուցումների բացակայության դեպքում հնարավորություն կունենան օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից:

Ներկայիս կարգավորմամբ նշված որոշմամբ սահմանված շահառուների խմբերում ներառված են` զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողները, որոնց նկատմամբ գործում են որոշակի սահմանափակումներ, մասնավորապես, անզավակ լինելու և կնոջ 42 տարեկանը լրացած չլինելու պայմանները: Այսինքն նոր որոշմամբ չեն գործելու անզավակ լինելու, ամուսնությունը գրանցած լինելու եւ կնոջ 42 տարեկանը լրացած լինելու սահմանափակումները:

«Սրանով հնարավորություն կընձեռնվի, որպեսզի որդեկորույս ծնողները եւս մեկ անգամ այս վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով վերագտնեն իրենց: Սա շատ կարեւոր նախագիծ է, ցանկացողների մեծ հոսք ունենք»,-ասաց նախարարը:

ՀՀ Կառավարություն ՀՀ Առողջապահության նախարարություն

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին