«Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը»,- նոր հայտարարությամբ է հանդես եկել ԶՈւ գլխավոր շտաբը՝ մեկ անգամ ևս հաստատելով իր դիրքորոշումը։ Այն հրապարակվել է ՊՆ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանի ֆեյսբուքյան էջում։
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան...
Posted by Samvel Asatryan on Thursday, 25 February 2021