ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամադ բեն Սալմանը անձամբ հավանություն է տվել ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանությանը: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով համապատասխան զեկույցին: Գրում է Gazeta.ru-ն:
Ըստ հետախուզության, թագաժառանգը լրագրողին սպառնալիք է համարել թագավորության համար և սատարեց միջոցները, որոնք լռեցնելու էին նրան: Ամերիկյան կողմը ենթադրում է, որ Մուհամեդ բեն Սալմանը անձամբ կարող էր հրաման տալ Խաշուկջին ոչնչացնելու մասին, նշված է հաղորդագրության մեջ:
Սաուդցի ազդեցիկ լրագրողն անհետացավ Ստամբուլում 2018 թ. հոկտեմբերի 2-ին: Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը խոստովանել է լրագրողի մահը:
Քննությունն ավարտից հետո 21 մարդ է ձերբակալվել. Նրանցից 11-ին մեղադրանք է առաջադրվել, իսկ սպանության հինգ անմիջական մասնակիցների համար դատախազությունը մահապատիժ է պահանջել:
Դատարանի որոշմամբ հինգ հոգի դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, վեցերորդ ամբաստանյալը ՝ 10 տարվա ազատազրկման, եւս երկուսը յոթ տարվա: