ԱՄՆ Արկանզաս նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին: Գրում է Gazeta.ru-ն:
Ըստ ներկայացված տվյալների ՝ հրաձգությունը տեղի է ունեցել Փայն Բլեֆ քաղաքում:
Իշխանությունները նշում են, որ աշակերտներից մեկն ընդմիջման ժամանակ կրակ է բացել, այնուհետև փորձել թաքնվել:
Իրավապահները նրան բերման են ենթարկել հարեւան թաղամասերից մեկում:
Հրաձգության արդյունքում 15-ամյա դպրոցական է սպանվել: