f

Անկախ

Իրանը գնում է ԵԱՏՄ, նրան պետք է ուժեղ Հայաստան. Հարցազրույց իրանցի փորձագետ Փույա Հոսեյնիի հետ


Հարավային Կովկասում ուժերի նոր հարաբերակցության և հետպատերազմյան տարածաշրջանային օրակարգի հարցերին Թեհրանի առնչության շուրջ EADaily-ի թղթակիցը զրուցել է Փույա Հոսեյնիի՝ Հայաստանում գործող «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադրի հետՆերկայացնում ենք այն հատվածը, որը վերաբերում է հատկապես Հայաստանին:

 

- Ի՞նչ դեր կարող է խաղալ Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ Իրանի տնտեսական միավորման հարցում: Իրանը դիտարկո՞ւմ է Հայաստանը որպես ԵԱՏՄ-ի հետ միավորող կամուրջ, թե՞ Թեհրանը գերադասում է կապը Ռուսաստանի և եվրասիական միության մյուս երկրների հետ Կասպից ծովով:

- Հայաստանը միակ երկիրն է ԵԱՏՄ-ում, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ: Շատ հայեր են ապրում Իրանում, նրանց շնորհիվ իրանցիները սերտ կապեր ունեն հայկական քաղաքակրթության հետ: Աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում և Իրանում ու Ռուսաստանում, Հայաստանն ազդեցիկ սփյուռք ունի, որի ներկայացուցիչների շարքերում շատ հաջողակ գործարարներ և մասնագետներ կան, որոնք վստահություն են ձեռք բերել այդ երկրներում:

Իրանի բիզնես մշակույթը լուրջ առանձնահատկություններ ունի, որի պատճառով իրանյան որակյալ արտադրանքը մինչև հիմա տարածում չի գտել ռուսական շուկայում: Մյուս պատճառն այն է, որ իրանցիները համապատասխան լծակներ ու կապեր չունեն ռուսական շուկայում, բացարձակապես ծանոթ չեն ռուսական բիզնես միջավայրին, օրենքներին և տեղի մտածելակերպին: Այդ տեսանկյունից Հայաստանը և հայերը, շատ լավ կապեր ունենալով և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի հետ, կարող են կապող օղակ դառնալ այդ երկու խոշոր շուկաների միջև, ինչպես նաև անփոխարինելի դեր խաղալ Ռուսաստանի հետ Իրանի տնտեսական համագործակցության մեջ:

Ինչ վերաբերում է պետության դերին կովկասակասպյան տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի կապերի հարցում, ապա որևէ այլ երկիր չի ցուցաբերել այդ կապն ապահովելու նույնքան անկեղծ ցանկություն, որքան դրսևորել է Հայաստանը: Բացի այդ, մերձկասպյան պետությունները գերադասում են ռուսական շուկայում առաջ մղել միայն իրենց մերձավոր դաշնակիցների ու գործընկերների ապրանքները, ոչ թե ներկայացնել իրանական արտադրանքը: Կարևոր եմ համարում նշել, որ Իրանն ու Հայաստանն իրենց ընդհանուր սահմանին երկու ազատ տնտեսական գոտի ունեն՝ Արաքսի և Մեղրիի, և ԵԱՏՄ շրջանակներում լիովին կարող են օգտվել այդ կարևոր հնարավորությունից:

- Ի՞նչ իրավիճակում հայտնվեց Իրանը Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո: Ինչո՞ւ է Իրանը տնտեսական հետաքրքրություն ցուցաբերում Ղարաբաղի տարածքների նկատմամբ, որոնք պատերազմի արդյունքով հայտնվեցին Ադրբեջանի հսկողության տակ:

- Այդ հարցին պատասխանելու համար նախ հարկ է պատասխանել հետևյալ հարցերին. ի՞նչ էր վերջին ղարաբաղյան պատերազմի էությունը, ի՞նչ երկրների շահերն էր այն սպասարկում: Այդ ողբերգական պատերազմը սոսկ Հայաստանի և Ադրբեջանի՞ զինված հակամարտությունն էր, թե՞ ավելի լայն դիմակայություն էր դրա հետևում թաքնված ուժերի  հետ: Եվ այդ ուժերը թույլ տվեցին Ադրբեջանին լուծել միայն ղարաբաղյա՞ն հարցը, թե՞ նաև այլ խնդիրներ:

Վերջին պատերազմը Ղրաբաղում ուղղված էր ոչ միայն Հայաստանի դեմ, ավելի շատ Ռուսաստանի և Իրանի դեմ: Այդ պատերազմի հետևում թաքնված ուժերը, բացի Մերձավոր Արևելքից,  բացեցին երկրորդ ճակատը՝ Անդրկովկասի հակամարտությունը Իրանի և Ռուսաստանի սահմանի մոտ՝ հստակ նպատակ ունենալով թուլացնել Մոսկվայի և Թեհրանի ազդեցությունը տարածաշրջանում:

Ռուսաստանին հաջողվեց դադարեցնել պատերազմը: Պատերազմի հետևանքով առաջին հերթին պարտություն կրեց Հայաստանը: Իրանը երկրորդն էր, որ պարտվեց այդ պատերազմում, քանի որ նրա դիրքերը Անդրկովկասում էլ ավելի թուլացան: Բայց դա դեռ ամենը չէ: Հակամարտող ուժերի սցենարը դեռ ամբողջովին չի իրականացվել, հայտնի և թաքուն նպատակներին հասնելուն դեռ վերջակետ չի դրվել:

Տարբեր կոնֆլիկտներում Իրանը միշտ ցույց է տվել, որ որոշ կարճաժամկետ հակամարտություններում նա կարող է պարտություն կրել, սակայն երկարաժամկետ հեռանկարում անպայման կամրագրի իր դիրքերը, կհասնի հաղթանակի և չի հաշտվի իր  կատարաված փաստի հետ, եթե դա չի համապատասխանում իր ռազմավարական շահերին:

Ձեր հարցի երկրորդ մասի առնչությամբ պետք է նշեմ, որ Իրանի տնտեսական հետաքրքրությունը Ղարաբաղում Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքների նկատմամբ ինքնանպատակ չէ: Դա հենց այն ազդեցություններից մեկն է տարածաշրջանում, որ Իրանը ցանկանում է վերականգնել ըստ վերջին ռազմական ծավալման արդյունքներով:

- Ընդունված է կարծել, որ պատերազմի արդյունքով տարածաշրջանում ուժեղացան Ռուսաստանի և Թուրքիայի դիրքերը: Իրանը հաշտվո՞ւմ է դրա հետ: Եվ ինչպե՞ս է Թեհրանը դրսևորելու իրեն հետպատերազմյան տարածաշրջանում:

- Երկար տարիներ Իրանը և Ռուսաստանն իրենց չեզոք դիրքորոշմամբ նպաստել են խաղաղության պահպանմանը և փորձել են ղարաբաղյան հարցը լուծել բանակցությունների միջոցով: Այդ խաղաղարար մոտեցումը, ցավոք, խախտվել է, և Թուրքիան անմիջապես կոնֆլիկտ է սադրել ու ամեն կերպ աջակցել է Ադրբեջանին պատերազմում: Այդ պտերազմի, ինչպես նաև Անդրկովկասի ապակայունացման պատճառներից մեկը ուժերի հավասակշռության խախտումն է տարածաշրջանում, երրորդ ուժերի կողմից միջամտությունը: Տարածաշրջանում ուժերի հավասակշռությունը հաջողվում էր պահպանել Մոսկվայի և Թեհրանի ջանքերով:

Եթե զուգահեռներ անցկացնենք Մերձավոր Արևելքի հետ, ապա Իրանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցության շնորհիվ ուժերի հարաբերակցությունը սիրիական կոնֆլիկտում փոխվեց Դամասկոսի, Մոսկվայի և Թեհրանի օգտին:

Ռուսաստանը Իրանի և Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է հաշվի առնի հետևյալ գործոնը, որը նրանից հետևյալ հարցի պատասխանն է պահանջում. այդ երկու երկրներից Մոսկվան որի հետ ավելի շատ հակասություններ ունի: Եվ առհասարակ պետք է պատասխանել նաև այս հարցին. Ռուսաստանի համար որն է ավելի նախընտրելի և պետք է գերակայություն դառնա նրա համար տարածաշրջանային գործընթացներում, ռազմավարական գործընկերությունն Իրանի՞ հետ, որի հետ համագործակցությունն այնքան տևական ժամանակ նպաստել է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը, թե՞ համագործակցությունը Թուրքիայի հետ: Ինչպե՞ս կարելի է անտեսել Իրանի դերը տարածաշրջանային անվտանգության խնդրի լուծման հարցում, երբ Թեհրանը երկու հակամարտող կողմերի հետ (Ղարաբաղի շուրջը-խմբ.) լավ հարաբերություններ և ընդհանուր սահման ունի: Ինչպե՞ս կարող է Թուրքիան նպաստել այդ տարածաշրջանում անվտանգության մթնոլորտին, երբ պաշտպանում է կոնֆլիկտի միայն մեկ կողմին, ավելին, մշտապես այդ կողմին կոնֆլիկտի հրելով:

Մեր ռուսական գործընկերները պետք է շատ ուշադիր և լրջորեն վերաբերվեն Անդրկովկաս Թուրքիայի ներխուժման փաստին և նրա ապակայունացնող քաղաքականությանը: Վրաստանում թուրքական կապիտալը գրեթե կուլ է տվել վրացական տնտեսությունը, ինչի հետևանքով Թուրքիայի ազդեցությունն այդ հանրապետությունում արդեն հասել է անթույլատրելի սահմանների: Պատերազմից հետո նույնը տեղի է ունենում և Ադրբեջանում: Թուրքական մեծ կապիտալը կներխուժի Ադրբեջան, բոլոր ոլորտներում այնտեղ արդեն հեռացնում են ռուսամետ գործիչներին, իսկ նրանց տեղը զբաղեցնում են թուրքամետ ֆիգուրներ: Եվ այն երկրին, ուր Թուրքիան չի կարող ուղղակիորեն ներխուժել, Հայաստանին Անկարան ամեն կերպ թուլացնում է և վերածում ամբողջ աշխարհից մեկուսացած երկրի:

 

 

քաղաքական Իրան Հարավային Կովկաս հարցազրույց

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին