Սպիտակ տան ազգային անվտանգության ռազմավարական միջանկյալ ուղեցույցների համաձայն ԱՄՆ-ն Ռուսաստանին և Չինաստանին համարում է գլխավոր սպառնալիքներ: Գրում է Gazeta.ru-ն:
«Ռուսաստանը մնում է վճռական՝ իր գլոբալ ազդեցությունը մեծացնելու և համաշխարհային ասպարեզում քայքայիչ դեր խաղալու համար», - նշված է փաստաթղթում:
Սպիտակ տունը նշում է, որ Մոսկվան և Պեկինը «մեծ ներդրումներ են կատարել» ԱՄՆ-ի առավելությունները զսպելու և ամերիկյան կողմին իր և իր դաշնակիցների շահերը պաշտպանել թույլ չտալու համար:
Միևնույն ժամանակ, «Ռազմավարական միջանկյալ զեկույցներում» նշված է ԱՄՆ-ի մտադրությունը` Ռուսաստանի և Չինաստանի հետ երկխոսություն վարել նոր ռազմական տեխնոլոգիաների վերաբերյալ: