f

Անկախ

Հնարավոր է՝ Արա Սաղաթելյանին ձերբակալել են, որպեսզի հաճոյանան ադրբեջանական իշխանություններին․ Վանեցյան


Եթե գրառումների մեջ չկան հստակ տարրեր, որոնք կպարունակեն հանցակազմ, ուղղակի որսալ ցանկացած որևէ մեկի, որը գրում է մտքեր, որոնք հաճո չեն իշխանությանը, դեպի բռնապռտության տանող առաջին քայլերից է։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը

«Ֆեյք օգտատերեր որսալը Ազգային անվտանգության ծառայության գործառույթի մեջ չի մտնում։ Անանուն հանդես գալը և մտքեր հայտնելը մարդու իրավունքների հիմնարարար սկզբունքներից է, որը խախտել ուղղակի չի կարելի։ Եթե գրառումների մեջ չկան հստակ տարրեր, որոնք կպարունակեն հանցակազմ ուղղակի որսալ ֆեյք օգտատերերի կամ ցանկացած որևէ մեկի, որը գրում է մտքեր, որոնք հաճո չեն իշխանությանը, դեպի բռնապետության տանող առաջին քայլերից է»,- նշեց Վանեցյանը։

Արթուր Վանեցյանի կարծիքով՝ որևէ հիմնավոր ապացույց չկա, որ Արա Սաղաթելյանը կապ ունի Գագիկ Սողոմոնյան անունով ֆեյք օգտատիրոջ հետ։

«Փաստաբաններից տեղեկացել ենք, որ պարոն Սաղաթելյանի տնից և աշխատավայրից առգրավված բոլոր էլեկտրոնային սարքերը անցել են փորձաքննություն, և որևէ ապացույց չի ստացվել, որ պարոն Սաղաթելյանը կապ ունի այդ ֆեյք օգտատիրոջ հետ։ Ընդհանրապես ֆեյսբուքում որևէ օգտատիրոջ հայտնաբերելու համար կա շատ պարզ մեխանիզմ՝ հարուցվում է քրեական գործ, հարցում է ուղարկվում ֆեյսբուք սոցիալական ցանցի գլխամասին, և այդ գլխապասից պաշտոնապես պատասխանում են, թե այդ օգտատերը ինչն IP հասցեներից է մուտք գործել, և այդ ապացույցը կլինի անհերքելի»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Ըստ Արթուր Վանեցյանի՝ Արա Սաղաթելյանը հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար։

«Արա Սաղաթելյանը երբևէ չի թաքնվել ինչ-որ մեկի ետևում իր կարծիքը բարձրաձայնելու համար։Այս ձերբակալումը նաև ունեցավ դրական մի կողմ, որովհետև շատ-շատերը, որոնք չէին ճանաչում Ադրբեջանի նկատմամբ հակաքարոզչություն իրականացնող մարդուն, ճանաչեցին։ Արա Սաղաթելյանն իր գործունեության ընթացքում եղել է այն մարդկանցից, որոնք գտնվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների և Ադրբեջանի նախագահի ուշադրության կենտրոնում՝ վատ առումով, որովհետև Արա Սաղաթելյանի գործունեության արդյունքում փլուզվել են ադրբեջանական քարոզչամեքենայի շատ թեզեր։ Այսօր ինչ կատարվում է մեր երկրում հիմք է տալիս ենթադրել, որ հնարավոր է  պարոն Սաղաթելյանին ձերբակալել են, որպեսզի հաճոյանան ադրբեջանական իշխանություններին։ Չունենք նման փաստեր, բայց այն երևույթները, որոնք վերլուծում ես, նման ենթադրություն կարելի է անել»,- նշեց Արա Սաղաթելյանը։

Վանեցյանը հաստատեց իր այն միտքը, որ ներկայիս իշխանություններն ի զորու չեն լուծելու գերիների վերադարձի հարցը․ «Իշխանափոխության դեպքում նոր իշխանությունը կկարողանա արդեն նոր դիրքերից խոսել Ադրբեջանի հետ, և մի քանի օրվա ընթացքում հնարավոր կլինի վերադարձնել մեր գերիներին։ Այն կեղծ պնդումները, որոնք այս իշխանությունները տարածում են՝ ասելով, որ գերիների վերադարձին խանգարում են «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի ակցիաները, որպեսզի որևէ կերպ կարողանան իրենց անկարողության մեղքը բարդել որևէ մեկի վրա։ Եթե մենք ետ գնանք 2․5 տարի և նայենք այս իշխանության կառավարման որակը, նրանք որևէ ոլորտում հաջողության չեն հասել, ապացուցել են, որ չունեն աշխատելու ունակություններ»։

Արթուր Վանեցյանի կարծիքով՝ Անդրանիկ Քոչարյանի այն պնդումը, որ ինքը ազդեցություն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի վրա, հիմնազուրկ է։

«Այո, Ռուբեն Վարդազարյանն իմ ընկերն է, ես շատ հպարտ եմ, որ ունեմ  նման ընկեր։ Ռուբեն Վարդազարյանի հետ, ցավոք սրտի, աշխատանքիցս ազատվելուց հետո գրեթե չեմ շփվել մեկ պատճառով՝ որ չշահարկվի իմ և պարոն Վարդազարյանի շփումները, բայց պարոն Վարդազարյանի պահվածքն Ազգային ժողովում գովասանքի է արժանի։ Ես կասկածում եմ, որ կկարողանայի Ռուբեն Վարդազարյանին փոխարեն լինելու դեպքում տիրապետել ինձ։ Պարոն Վարդազարյանը ցուցադրեց բարձր կամային հատկություններ, զսպվածություն։ Ես նաև հպարտ եմ, որ այսօր դատական իշխանության գլխին կանգնած է Ռուբեն Վարդազարյանի նման պրոֆեսիոնալ և սկզբունքային մարդ»,- ավելացրեց Վանեցյանը։

Արթուր Վանեցյան

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին