Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11 024 նոր դեպք: Այդ մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ օպերատիվ շտաբի Telegram ալիքը: Գրում է Gazeta.ru-ն:
Բացի այդ, անցած օրվա ընթացքում վերականգնվել է 15464 հիվանդ, մահացել է 462-ը:
Համաճարակի ամբողջ ժամանակահատվածում կորոնավիրուսը հաստատվել է Ռուսաստանի 4,301,159 բնակչի մոտ, բուժվել է 3,885,321 մարդ, իսկ 88,285-ը մահացել են:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր երկրում կորոնավիրուսի տարածման նվազման մասին: