f

Անկախ

«Տարածքներ չեն հանձնվելու, իրականացնելու ենք Արցախի համաչափ զարգացման ծրագրեր». Վիտալի Բալասանյան


Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները մարտի 4-ին Ասկերանի շրջանում էին։ Նրանք հանդիպումներ ունեցան Խնածախ, Այգեստան, Խնձրիստան, Խաչեն, Նորագույղ և Խնապատ գյուղերում։ Ամենուր թեկնածուն ջերմ ընդունելության էր արժանանում, շփումը գյուղացիների հետ անկեղծ ու բաց էր։ Հատկանշականն այն էր, որ նշված բոլոր գյուղերն ունեն ահռելի թվով սոցիալական խնդիրներ, սակայն ընտրողների հիմնական հետաքրքրությունը կուռուպցիայի դեմ արդյունավետ պայքարն էր, Արցախի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի հարցի լուծումը։ Արցախի անվտանգության մասին քննարկումներում գյուղացիները նշում էին, որ նախագահի թեկնածու Բալասանյանից, ինչպես նաեւ Հայաստանի իշխանություններից, հստակ դիրքորոշում եւ մոտեցում են սպասում։ 

«Մենք կարողացանք ազատագրել եւ պաշտպանել Արցախը՝ միասին։ Ես, որպես զինվորական, որպես Ձեզ հետ ճանապարհ անցած մարդ, ասում եմ՝ տարածքներ չեն հանձնվելու»,- ասաց Վիտալի Բալասանյանը։ 

Նա ընդգծեց, որ լիովին համակարծիք է գյուղացիների հետ` եթե երկրի անվտանգության ուղղությամբ հստակ քայլեր չարվեն, ո՛չ տնտեսություն կունենանք, ո՛չ առողջապահություն, ո՛չ կրթություն, ո՛չ բարեկեցիկ կյանք։ 

«Թույլ չեմ տալու, երդումս կարող եմ կրկնել Ձեր առջեւ, թույլ չեմ տալու տարածք հանձնվի… Եկեք պատասխան տանք մեր մարտական այն ընկերներին, որոնք այսօր մեզ հետ չեն, սա՞ է մեր պահած երկիրը»,- ասաց Բալասանյանը։ 

Նախագահի թեկնածուի խոսքով, վստահ է, որ որևէ մեկը չի կարծում, թե ինքն աթոռի կամ փողի է ձգտում: Բալասանյանը շեշտեց, որ պետք է հասկանալ նաև, որ այս ընտրություններում յուրաքանչյուրի ձայնն է որոշիչ լինելու։ Նա ընտրողներին հորդորեց` անպայման գնալ եւ կատարել իրենց ընտրությունը՝ գիտակցելով, որ կանխորոշում են Արցախի ապագան։

Արցախի Հանրապետություն Վիտալի Բալասանյան քարոզարշավ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին