f

Անկախ

Ինչու թիրախավորեցին ՄԻՊ-ին և Արման Թաթոյանին


Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆինանսավորման կրճատման վերաբերյալ Կառավարության նախագիծը միանգամից դարձավ բուռն քննարկման առարկա։ Իհարկե շատերի համար ի սկզբանե պարզ էր, որ այդ նախագիծը գլխավորապես միտված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և մասնավորապես դրա ղեկավարի՝ Արման Թաթոյանի դեմ։ Նման միտում տեսնողներից շատերը հակված են կարծել, թե նման նախագծի առաջքաշումը գլխավորապես պայմանավորված է իշխող ուժին ուղղված այն քննադատությամբ, որը հնչեցնում է Մարդու իրավունքների պաշտպանը հետպատերազմյան շրջանում։

 Այդուհանդերձ, կարծում ենք, որ ՄԻՊ-իշխանություն հակասությունները շատ ավելի խորն արմատներ ունեն։

Փաստենք, որ Թաթոյանը մեկն է այն քիչ պաշտոնյաններից, որոնք, չնայած իշխող ուժի կողմից պիտակավորվում են որպես «հներ», սակայն չկան սահմանադրական լծակներ այդ կադրերից ազատվելու համար։ Ու չնայած Թաթոյանի պրոֆեսիոնալ աշխատանքին, իշխող ուժը երբեք առիթը բաց չի թողել՝ «խայթելու» նրան և իր կատարած աշխատանքը։

Հիշեցնենք 2020 թվականի մայիսին Ազգային Ժողովի նիստի ընթացքում տեղի ունեցած տհաճ միջադեպը, երբ իմքայլական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, չգիտես ինչու խիստ բորբոքված քննադատություն հնչեցրեց Թաթոյանի և ՄԻՊ գրասենյակի հասցեին՝ նշելով, որ ՄԻՊ-ի գործունեության մեջ երկակի ստանդարտներ է տեսնում։

Պարոն Թաթոյանը, բնականաբար, չէր կարող հանդուրժել ՄԻՊ ինստիտուտի հանդեպ նման անհարգալից վերաբերմունք, և ԱԺ ամբիոնից արձագանքելով, նշեց

-Պարոն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել իմ վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ: Եվ մյուս անգամ չփորձեք սպառնալ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին։ Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները։ Ավելին, Դուք նույնիսկ չեք տիրապետում, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ։ Ես Ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ։

Դրան հաջորդեց մեկ այլ իմքայլական պատգամավորի՝ Արփինե Դավոյանի ոչ ադեկվատ պահվածքը։ Վերջինս, լինելով հայ հասարակությանը «պատերին ծեփրտող, ասֆալտին փռող», և մի շարք այլ «փառահեղ» սպառնալիքներով խոսող ուժի կարկառուն ներկայացուցիչ, չգիտես ինչու խիստ մտահոգվել էր, որ Հայաստանում վարչապետի ընտանիքի վերաբերյալ հրապարակայնորեն վիրավորանք ու ատելություն սերմանող լուսանկարներ են տարածվում։

Դա կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով էլ Դավոյանը դիմել է ՀՀ ոստիկանություն և նաև խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն այս հարցին:

Դրան ի պատասխան ՄԻՊ-ը տվել էր շատ բովանդակային պատասխան

 «Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես նշել է, որ դատապարտելի է մարդու մասնավոր, ընտանեկան կյանքը, ընտանիքի անդամներին թիրախավորելու արատավոր երևույթը՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը։Ցանկացած բանավեճ կամ քննարկում պետք է ընթանա համերաշխության ու հարգանքի մթնոլորտում՝ բացառելով ատելության խոսքն ու արժանապատվության նսեմացումը»,- նշված է ՄԻՊ պաշտոնական հաղորդագրության մեջ։

ՄԻՊ մամուլի ծառայությունը հարկ է համարել ևս մեկ անգամ պարզաբանել, որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու, ինչպես նաև պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու կամ քաղաքացիների միջև հարաբերություններում վերջիններիս պաշտպանելու իրավասություն: ՄԻՊ գործառույթները հասկանալու համար հորդորել են ուսումնասիրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի դրույթները»:

Իմքայլականները, որոնք բացարձակ անհանդուրժող են ցանկացած քննադատության նկատմամբ, ՄԻՊ-ի այս խոսքերը ընկալեցին որպես կողմնակալության, «հներին» ծառայելու հերթական դրսևորում։

Իշխող ուժի համար Թաթոյանի կողմնակալ վերաբերմունքի «իսկական ապացույց» էր այն դեպքը, երը ՄԻՊ-ը հրապարակայնորեն քննադատեց Ստյոպա Սաֆարյանին՝ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային վիրավորելու համար։

«Հանրային խորհրդի ղեկավարի գրառման ուսումնասիրությունը վկայում է, որ դա արվել է կնոջը վիրավորելով՝ նրա սեռի թիրախավորմամբ: Առավել մտահոգիչ է, որ այդ գրառման ներքո արվում են արժանապատվությունը նսեմացնող ու ատելություն գեներացնող մեկնաբանություններ, որոնք ոչ միայն չեն հեռացվում, այլ նաև ակնհայտ խրախուսվում են»,- գրել է Թաթոյանը:

 

Ու թեև նմանատիպ քննադատությունները իշխանություններին մեղմ ասած դուր չէին գալիս, սակայն չկար օրենսդրական լծակ՝ Թաթոյանին հեռացնելու։ Իշխանությունների համբերության բաժակը լցվեց, երբ հետպատերազմյան շրջանում հասարակության լայն շրջանակներ բարձր գնահատեցին Թաթոյանի կատարած հսկայածավալ աշխատանքը։ Հավանաբար համադրելով Թաթոյանի աճող վարկանիշն իրենց գահավիժող վարկանիշի հետ, իշխանությունը որոշեց զսպող մեխանիզմ մշակել, բայց հերթական անգամ ապացուցեց իր իրավական մերկությունը և Սահմանադրության դրույթներին չտիրապետելու փաստը։

Փաստենք, որ
որոշ ժամանակ առաջ կառավարությունը հետ էր վերցրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ամրացված 3 ավտոմեքենա, այս որոշումը, հավանաբար, ևս պետք է դիտվի ՄԻՊ ինստիտուտի անկախության դեմ ուղղված գործողությունների համատեքստում։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան Իմ քայլը

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին