Աշխարհում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 406 980 դեպք: Այդ մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Գրում է Russian.rt.com-ը։
Կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային վարակի 120 383 919 դեպք:
Նշվում է, որ COVID-19-ից մահվան դեպքերի թիվը հասել է 2,664,386-ի:
Ավելի վաղ ԱՀԿ-ն խորհուրդ էր տվել երկրներին շարունակել AstraZeneca պատվաստանյութի կիրառումը։