f

Անկախ

Պանթյուրքիզմը և վրացական պոլիտիկումի 30 արծաթը. Իրակլի Չխեիձե


Այն փաստի արձանագրումից, որ Խորհրդային Միության փլուզումը XX դարի մեծագույն աշխարհաքաղաքական աղետն էր, հավաքական «քաղաքակիրթ» Արևմուտքի ատամները սկսում են կրճտալ, որին գումարվում է նեովլասովականների տնաբույծ հինգերորդ շարասյան սաստիկ քորը: Բայց այն, որ դա բացարձակ ճշմարտություն է, շատ համոզիչ ապացուցվում է նախկին խորհրդային Անդրկովկասի ճակատագրով, որը հիմա Հարավային Կովկաս են անվանում:

Երեք հարուստ և ծաղկող խորհրդային հանրապետությունները, ձեռք բերելով այնքան սպասված ազատությունն ու անկախությունը, միանգամից դարձան արյունահեղ զինված բախումների ասպարեզ՝ խրվելով սնանկացման ու աղքատության մեջ, մատնվելով մեծ թվով քաղաքական, տնտեսական և ժողովրդագրական ճգնաժամերի: Այդ ամենը Արևմուտքի աճեցրած ու դրած տեղական քաղաքական էլիտաների «երախտիքն» է:

Եթե Խորհրդային Միության փլուզման ժամանակ Արևմուտքի գլխավոր զենքը հակակոմունիզմն էր և մարտնչող ազգայնականությունը, ապա երկրորդ հանգրվանում, որ նախատեսում էր արդեն Ռուսաստանի լիակատար և վերջնական անկում, գլխավոր զենքը դարձավ ազգայնական-ազգայնամոլական թանձր խառնուրդը ռուսատյացության հողի վրա:

Տարածաշրջանում ձևավորվեցին երկու պայմանական դաշինքներ՝ Ռուսաստան-Հայաստան-Իրան և Վրաստան-Ադրբեջան:

Վրացական քաղաքական էլիտայի բազմամյա պերմանենտ ռուսատյացությունը դանդաղ, բայց անշեղ երկիրը տանում է ազգային աղետի: Այլ կերպ բացատրել Վրաստանի ներկայությունն իր համար բացարձակապես հակաբնական թուրք-ադրբեջանական դաշինքում հնարավոր չէ: Վրացական էլիտան անկախ պետության գոյության բոլոր տարիներին իր գլխավոր խնդիրը համարում է ճանապարհը դեպի Եվրոպա: Դրա հետ մեկտեղ որպես բարեկամ և դաշնակից Թուրքիան ընտրելն ավելի քան տարօրինակ է, երբ վերջինիս առջև եվրոպացիները հեռատեսորեն տասնյակ տարիներ դուռը փակ են պահում:

Կարելի է երկար շատախոսել քաղաքականության բազմավեկտորության մասին, բայց պետք է հասկանալ, որ Եվրոպան հեռու է, իսկ Թուրքիան՝ մեր կողքին, և արևմտյան  ժողովրդավարների իրական օգնությունը լինում է միայն դատարկ հայտարարությունների ձևով: Մի՞թե վրացական բոլոր ռանգերի ու գույների քաղաքական գործիչներին հայտնի չեն Ռեջեփ Էրդողանի նկրտումները, որը բացահայտ հայտարարում է, որ իր գլխավոր խնդիրը ոչ միայն երբեմնի Օսմանյան կայսրության մեծությունը վերականգնելն է, այլև «Մեծ Թուրանի» ստեղծումը,  բոլոր թյուրքական ժողովուրդների միավորումը նոր սուլթանի իշխանության ներքո: Վրացի պոլիտիկաններին չէր խանգարի գոնե երբեմն ուսումնասիրել աշխարհագրական քարտեզները, որպեսզի հասկանային՝ Վրաստանը գտնվում է հենց Թուրքիայի և Ադրբեջանի միջև, և քանի դեռ գոյություն ունի որպես անկախ, Թուրանի մասին երազանքները հազիվ թե կատարվեն:

Հնարավո՞ր է, որ այս ամենը մտացածին է: Բնավ: Էրդողանը  հաճույքով է ուժ գործադրում, երբ այդ է պահանջում իր շահը: Նա ներխուժում է ինքնիշխան Սիրիայի տարածք, չի վախենում հակամարտության մեջ մտնել Իսրայելի և Միացյալ Նահանգների դեմ, շանտաժ է անում Եվրամիությանը, համարձակվում է խփել ռուսական ռազմական ինքնաթիռներ, բացահայտ պատերազմի մեջ մտնել Լեռնային Ղարաբաղում՝ վճռորոշ ներդրում ունենալով նրանում: Մի՞թե նրբանկատություն կցուցաբերի Վրաստանի նկատմամբ, որի թիկունքին փաստացի ոչ ոք կանգնած չէ: Արևմուտքի «մեծ բարեկամների» իրական օգնության հույս կարող է փայփայել միայն տգետը: Թե ինչ օգնության է ունակ Արևմուտքը, ցույց տվեց 2008 թվականի օգոստոսը:

Թեպետ հնարավոր է, որ Թուրքիայի բիրտ ուժի կարիք էլ չլինի, քանի որ նրա «փափուկ ուժն» արդեն վաղուց է չափերն անցնում Վրաստանում: Խոսքը և՛ բազմաթիվ թուրքական դպրոցների մասին է, և՛ տնտեսության մեջ խոր ներթափանցման, իսկ այնպիսի տարածաշրջանի մասին, որպիսին Աջարիան է, ասելու բան էլ չկա, քանի որ նրա գտնվելը Վրաստանի կազմում, բառի բուն իմաստով, օր օրի ավելի ու ավելի ձևական է դառնում: Թուրքերն այնտեղ վաղուց են վարվում այնպես, ինչպես սեփական տարածքում:

Բավական է, որ Թուրքիան դժգոհություն հայտնի Դիդգորի ճակատամարտում թուրք զավթիչների դեմ վրացիների տարած մեծ հաղթանակի  օրվա տոնակատարության կապակցությամբ, որպեսզի վրացի քաղաքական գործիչների և իշխանությունների ծնկները դողան:

Իրավիճակն ավելի լավ չէ մյուս դաշնակցի՝ Ադրբեջանի հետ: Վրաստանի իշխանությունների ռուսատյաց քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ սեփական նավթի շուկայում ադրբեջանական Socar պետական ընկերությունը փաստացի մենաշնորհատեր է դարձել: Իսկ թե ինչքան առևտրային շահույթ է բերում մենաշնորհի առկայությունը երկրին, քաջ հայտնի է: Ի դեպ, նավթային կոնցեռնի առատ ֆինանսավորումը հնարավորություն է տալիս վճարելու Վրաստանի մեծ թվով այն քաղաքացիների ուսման վարձը, որոնք ազգությամբ ադրբեջանցի են: Եվ դա բնավ բարեգործություն չէ: Նրանք ուսում են ստանում կա՛մ Թուրքիայում, կա՛մ Ադրբեջանում և այնպես, ինչպես Վրաստանի թուրքական դպրոցների շրջանավատները, կենսական և քաղաքական որոշակի կողմնորոշում են ձեռք բերում:

Քվեմո-Քարթլի տարածաշրջանը, որ էթնիկ ադրբեջանցիների խիտ բնակության վայր է, վաղուց է տոգորված անջատողական տրամադրություններով, որոնք առայժմ  որպես պահանջ չեն ձևակերպվում: Բայց բավական է նայել սոցիալական ցանցերը, նույնիսկ՝ մի 10 կամ 15 տարի առաջվա, որպեսզի հայտնաբերվեն սուր քաղաքական բանավեճեր: Այն վրացական ադրբեջանցիները, որոնք միամիտ անզգուշությամբ օգտագործել են «ադրբեջանական սփյուռքը Վրաստանում» տերմինը, հանդիպել են ցասումնալից քննադատության և մեղադրանքների դավաճանության մեջ, քանի որ Քվեմո-Քարթլիի ադրբեջանցիները չեն կարող սփյուռք լինել, նրանք ապրում են «իրենց Բորչալու հողի վրա»: Այս ամենը  լիովին համընկնում է պատմության դպրոցական դասագրքերի հետ, որոնք Բաքվից ուղարկվում են Վրաստանի ադրբեջանական դպրոցներին: Դրանց մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ Վրաստանն ու Հայաստանը գտնվում են ադրբեջանական տարածքներում, դե Թբիլիսին է, ըստ էության, «Առանն» է:

Արժի արդյոք դրանից հետո զարմանալ, երբ վաղ միջնադարում հիմնադրված Դավիդ Գարեջայի վանական համալիրը, որ մասամբ գտնվում է Ադրբեջանի տարածքում, «վերածվել է Քեշիկչիդաղ պատմական ճարտարապետական հուշարձանի»: Ողջ աշխարհին է հայտնի նաև Կոստանդնուպոլսի, այսինքն՝ ներկայիս Ստամբուլի «թուրքական» ճարտարապետական հուշարձանը Սուրբ Սոֆիայի տաճարի տեսքով: Այնպես որ առանձնապես զարմանալու բան չկա:

Եթե բոլորն արդեն ընտելացել են Վրաստանի իշխանությունների հաճկատար սպասավորի դիրքին Միացյալ Նահանգների և Եվրամիության առջև, ապա Թուրքիայի և Ադրբեջանի դեպքում էլ նույն պատկերն է: Եթե անգամ ոչ թե որևէ որոշակի նախագիծ, այլ սոսկ Վրաստանի իշխանությունների խոսակցությունները դրա մասին դուր չգան «ավագ դաշնակիցներին», ապա վերջիններիս կողմից բավական է միայն ցածրաձայն կշտամբանք, որպեսզի ամեն ինչ դադարեցվի: Այդպես էր Աբխազիայով երկաթուղու և շատ այլ դեպքերում:

Թերևս  վրացի պոլիտիկաններն այսօր լրիվ չեն գիտակցում, թե որքանով է Հայաստանի պարտությունը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ վերջին ղարաբաղյան պատերազմում թուլացնում Վրաստանի դիրքերը իր այսպես կոչված դաշնակիցների առջև: Դժվարությունների դեպքում Վրաստանը կարող էր ապավինել ուժեղ Հայաստանին և գոնե նրա միջոցով  Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման հույս ունենալ ու իրական օգնություն ստանալ, ինչպես որ բազմիցս է եղել պատմության ընթացքում: Գունավոր հեղափոխությունը Հայաստանում, իշխանության բերելով Նիկոլ Փաշինյանին, արդեն այդ երկիրը հասցրել է աղետի եզրին: Եվ բանն այն չէ, որ այդ հայկական Սաակաշվիլու ջանքերի հետևանքով Ղարաբաղը կորցրեց իր մեծ կեսը և անվտանգության գոտին: Թուրք-ադրբեջանական կոալիցիայի ախորժակն արդեն տարածվում է պատմական հայկական Սյունիքի վրա, և դա դեռ վերջը չէ: Թուրքական ախորժակը ժամանակի հետ միայն ավելի ու ավելի է բացվելու:

Առանձնապես կասկածելու հարկ չկա, որ Հայաստանից հետո գալու է Վրաստանի հերթը: Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանը մշտապես մեծացնում են իրենց ռազմական հզորությունը՝ չխորշելով, ընդ որում, տարբեր երկրների իսլամական ծայրահեղականների օգնությունից, ինչպես որ դա ցուցադրվեց Ղարաբաղում: Վրացի քաղաքական գործիչները հիշում են դեռ Պանկիսի կիրճը՝ «Իսլամական պետության» կադրերի դարբնոցը:

Ղարաբաղյան պատերազմում Ռուսաստանն այնուամենայնիվ ասել է իր ծանրակշիռ խոսքը: Երբ համանման պատմություն պատահի Վրաստանին (իսկ դա վաղ թե ուշ կպատահի, հենց այնպես չեն թուրքական քարտեզներում շատ վրացական հողեր նշված արդեն որպես սեփական տարածքներ), ո՞վ ուրեմն իրական օգնություն ցույց կտա նրան: Առայժմ Վրաստանի բոլոր իշխանությունները, որոնք պարբերաբար փոխարինում են միմյանց, ռուսատյացության սղոցով կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են: Բայց այդ մարդկանց դժվար թե վախեցնի ազգային աղետը: Չէ՞ որ կհասցնեն ժամանակին փախչել և իրենց 30 արծաթներով լավ էլ կդասավորվեն արտասահմանում:

Իրակլի Չխեիձե

Աղբյուրը՝ EurAsia Daily

 

Աշխարհում Վրաստան արցախյան պատերազմ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին