f

Անկախ

Ինչու Արևմուտքը սպանեց Քադաֆիին և կործանեց Լիբիան


10 տարի առաջ այս օրը՝ 2011 թվականի մարտի 19-ին, Լիբիայի վրա ընկան ամերիկյան և եվրոպական առաջին հրթիրները։ Այդպիսով սկսվեց արևմտյան ինտերվենցիան Լիբիայում, որն ավարտվեց երկրի ամբողջական ավերումով և այն միջնադարյան պետության կարգավիճակի հասցնելով: Ի՞նչ պատրվակով մտցվեց այսպես կոչված արգելված թռիչքային գոտին և ինչպիսի՞ եզրակացություններ են արվել այս ողբերգությունից:

 

Լիբիա ներխուժումը լիազորվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1973 բանաձևով, որն ընդունվել էրներխուժման մեկնարկից երկու օր առաջ`մարտի 17-ին: Ռուսաստանը ձեռնպահ էր մնացել բանաձևին կողմ քվեարկելուց, բայց միևնույն ժամանակ չէր խոչընդոտել՝ չօգտագործելով վետո դնելու հնարավորությունը: Այսպիսի դիրքորոշման պատճառները դեռ պատշաճ կերպով վերլուծության չեն ենթարկվել:

Հարկ է նշել, որ բանաձևն ինքնին, որևէ արտաքին զինված ներխուժում չէր նախատեսում: ՄԱԿ-ի բանաձևը պարզապես կոչ էր անում դադարեցնել բռնությունները Լիբիայում և սահմանել արգելված թռիչքային գոտին: Այնտեղ մասնավորապես նշվում էր, որ քաղաքացիական բնակչության պաշտպանության ցանկացած ձև թույլատրվում է, «բացառությամբ օկուպացիոն զորքեր մտցնելը»: Այտեղ ոչինչ գրված չէրգերճշգրիտ զենքի մասսայական օգտագործման, ինչպես նաև տեղական առաջնորդի՝ որպես «թիրախ թիվ 1», սպանության մասին:

Ընդհանուր առմամբ, այս բանաձևը, ինչպես շատ այլ նմանատիպ փաստաթղթեր, գրված են այնպես, որ այն հնարավոր լինի մեկնաբանել այնպես, ինչպես ձեռնտու լինի տվյալ պահին:

Բանաձևի ընդունման բուն գործընթացը հիշեցնում էր հետախուզական հատուկ գործողության: Նախ ՄԱԿ-ում Լիբիայի դեսպան Իբրահիմ Դաբբաշին անցավ «ապստամբ ժողովրդի» կողմը: Դա այն մարդն էր, որ երկար տարիներ հարմարավետ կյանք էր վարել Նյու Յորքում։ Հենց նրան է պատկանում արգելված թռիչքային գոտի մտցնելու գաղափարը: Փետրվարի 21-ին նա բարձրաձայնեց այն: Իսկ Փետրվարի 28-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հանդես եկավ նման գաղափարով: Եվ արդեն մարտի 1-ին ամերիկյան առաջին երկու նավերը փոխում են իրենց տեղակայման վայրը և ուղվում են դեպի Միջերկրական ծով, մինչդեռ ՄԱԿ-ում որևէ քննարկում դեռ նախատեսված չէր:

Բացի այդ, արգելված թռիչքային գոտու գաղափարը շատ արագ յուրացնում են այն լիբիացի ապստամբները, որոնք կարդալ և գրել գիտեին: Մարտի 12-ին մի քանի հազար կին ցույցի էր գնացել Բենգազի՝ պահանջելով մտցնել «արգելված թռիչքային գոտի»։ Կանանց անմիջապես ցուցադրեցին CNN- ով և BBC- ով:

Ընդհանրապես,«արգելված թռիչքային գոտին» բավականին տարօրինակ ֆետիշ է: Լիբիայի դեպքում ոչ Քադաֆին, ոչ էլ ապստամբները, առանձնապեսինքնաթիռ չէին օգտագործում, միմյանց դեմ կռվում էին հին մեթոդներով՝ գնդացիրներով և տանկերով, տեղ-տեղ անգամ ուղտերի վրա: Եվ այդ գեղեցիկ ժամանակակից ձևակերպումը պարզապես օրինականացրեց օտարերկրյա ինքնաթիռների հայտնվելը օդում, ընդ որում շատ ավելի կատարյալ, քան Լիբիան ուներ իր զինանոցում:

Այնուհետև պետք էր պաշտպանվել տեղական ՀՕՊ-ից: Համենայն դեպս, այսպես էին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի բանակների ներկայացուցիչները մեկնաբանում մարտի 19-ին Լիբիայի ամբողջ տարածքի խառնաշփոթ ռմբակոծությանը: Առաջին իսկ օրը միայն Տրիպոլիիվրա արձակվել է ավելի քան 100 գերճշտգրիտ հրթիռ:

Առաջին ռումբը նետեցին շատ մոտիվացված ֆրանսիացիները: Կեսօրից առաջ ֆրանսիական Mirage-ը կրակ բացեց անհայտ տիպի մեքենայի ուղղությամբ, որը, ըստ օդաչուի, «սպառնալիք էր ներկայացնում քաղաքացիական բնակչության համար» (հենց այդպես է գրված պաշտոնական զեկույցում): Երեկոյան ամբողջ Լիբիան արդեն այրվում էր: Արշավի հենց առաջին օրը խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասավ 70-ի, ներառյալ երեխաներ:

ՄԱԿ-ի բանաձևում ասվում էր՝ դադարեցնել բռնությունը և ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը: Բայց Ելիսեյան պալատը ներխուժման հենց առաջին օրը ռմբակոծում էր Բենգազիի շրջակայքը ոչ թե Լիբիայի բնակչության պաշտպանության, այլ «Քադաֆիի զորքերից» ընդդիմության կողմից վերահսկվող քաղաքի պաշտպանության համար: Եվ սա ոչ թե ՄԱԿ-ի պաշտոնական չեզոք բանաձևի իրականացում էր, այլ հակամարտության կողմերից մեկի կողմն անցնելու դիրքորոշում:

Դրանից հետո ոչ ոք այլևս չհիշեց ՄԱԿ-ի բանաձևը: Մի քանի օրվա ընթացքում ոչնչացնելով Լիբիայի ՀՕՊ համակարգը՝ դաշնակիցների ավիացիան սկսեց անապատով հետապնդել լիբիական ռազմական տեխնիկան:

Հայտնի են դեպքեր, երբ ֆրանսիական «Mirage» - ը և «Rafali»-ն ուղղակի պարբերաբար գնդակահարում էին տանկերի շարասյունները: Եվ երբեմն թիրախը կարող էր լինել մեկ, կորած Հրետանային ինքնագնաց կայանք։ Ի դեպ, Դանիայի ռազմաօդային ուժերը շատ հպարտ են այս հաղթանակով, որն առաջինն է Դանիայի բանակի պատմության մեջ՝ Նապոլեոն ժամանակներից ի վեր: Միևնույն ժամանակ, ներխուժման ողջ ընթացքում ընդդիմության ուժերը հարձակման են ենթարկվել միայն մեկ անգամ  և դա էլ, կարծես, պատահաբար:

 

Հունիսի 10-ին ՆԱՏՕ-ի մի պաշտոնյա, որը ցանկանում էր անանուն մնալ, CNN- ին ասաց, որ ՄԱԿ-ի բանաձևը «թույլատրում է գնդապետ Մուամար Քադաֆիի սպանությունը»: Եվ դա այն դեպքում, որ այդ անունը բանաձեւի բուն տեքստում չէր էլ հիշատակվում: Հենց այս կետում էլկարելի էր իջեցնել վարագույրը, բայց այն արդեն վաղուց իջեցված էր:

Քադաֆին սպանվեց հոկտեմբերի 20-ին: Իսկ հոկտեմբերի 22-ին, այդ պահին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ասաց, որ Լիբիայում ռազմական գործողությունը կավարտվի ամսվա վերջին: Դժվար թե սա զուտ զուգադիպություն լինի:

 

2011-ի հոկտեմբերի 31-ին, երբ երկրից մնացել էր միայն կրակի կույտ, հաղթողը՝ Ֆոգ Ռասմուսենը, վայրէջք կատարեց Տրիպոլիի նավահանգստում: Վիկինգների հետնորդը հայտարարեց Լիբիայում գործողության «հաջող արդյունքի» մասին և շնորհավորեց արաբ ժողովրդին «իրենց վաստակած ազատության կապակցությամբ»: «Հիանալի է գտնվել ազատ Լիբիայում: Մենք գործեցինք ձեզ պաշտպանելու համար: Միասին մենք հաղթեցինք: Լիբիան վերջապես ազատ է Բենգազիից մինչ Բրեգա, Միսրատայից մինչև Արևմտյան լեռներ և Տրիպոլի », - ասաց Ռասմուսենը:

Հավանաբար բոլորն են տեսել Հիլարի Քլինթոնի ուշագրավ արձագանքը Քադաֆիի մահվան լուրին: Հենց այս տխրահռչակ իրադարձությունն էլ կանխորոշեց գործողության ավարտը: Նպատակը կատարված է: Ինչպես ասում են ԱՄՆ-ում, առաքելությունն ավարտված է: Իսկ հիմա, սիրելի լիբիացիներ, ինքներդ լուծեք ձեր հարցերը: Պարզապես չմոռանաք ճիշտ մարդկանց և ճիշտ գներով վաճառել նավթ և ոսկի:

 

2016-ին ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես հրապարակեց Հիլարի Քլինթոնի նամակները ՝ որպես պետքարտուղար (շեշտում ենք, որ դրանք անհայտ հաքերների օգնությամբ չեն արտահոսել, այլ պաշտոնապես գաղտնազերծվել են): Եվ այնտեղ ասվում է, որ Մադամ Քլինթոնը շատ մտահոգված էր լիբիական նավթի և ոսկու պաշարներով, քանի որ դրանց նպատակային օգտագործումը որպես տնտեսական զենք կարող էր մեծապես վնասել ամերիկյան դոլարի փոխարժեքին և արժեքին: Եվ գնդապետ Քադաֆին ունակ էր դրան:

Հին Լիբիան, իր բոլոր դրական և բացասական կողմերով, հնարավոր չէ հետ բերել: Ինչպես չի լինի հետ բերել Իրաքը, Սիրիան, իսկ մինչ այդ՝ Լիբանանը: Թերևս միայն Եգիպտոսը կարողացավ վերականգնվել Արաբական գարունից հետո:Փաստորեն բացառապես Սուեզի ջրանցքը վերահսկող այդքան մեծ, տնտեսապես զարգացած, լավ զինված պետությունը կարող է իրեն համեմատաբար ապահով զգալ և ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները, այդ թվում ՝ ցրելով հազարավոր ցույցեր Թահրիր հրապարակում:

Իսկ Մուամար Քադաֆին, արդարության համար պետք է ասել, մեծապես գերագնահատեց իր ռազմական կարողությունները, ինչպես նաև հարաբերությունների աստիճանը և որակը նրանց հետ, ում նա համարում էր իր դաշնակիցները Եվրոպայում ՝ Ֆրանսիան և Իտալիան:

Այժմ մնում է միայն ենթադրություններ անել, թե ինչ կլիներ, եթե Ռուսաստանը վետո դներ ՄԱԿ-ի բանաձևի վրա, որով ամեն ինչ սկսվեց: Միգուցե Ֆրանսիան և Միացյալ Նահանգները որոշեին գնալ այլ ճանապարհով: Օրինակ, Հարավսլավիայի ռմբակոծումը սկսվեց ՆԱՏՕ-ի կողմից `առանց ՄԱԿ-ի պատժամիջոցների: Այսինքն ՝ կար որոշակի բանաձեւ (թիվ 1199), բայց այնտեղ միայն «կողմերը հրադադարի էին կոչվում»: Եվ հետո ՆԱՏՕ-ն ինքը որոշեց՝ ինչ անել:

Իրավիճակը Լիբիայում ծայրաստիճան անհուսալի չէր, քան, օրինակ, իրավիճակը՝ Սիրիայում ռուսական գործողությունների մեկնարկի պահին: Գործողությունների ընտրության տարբեր տարբերակներ կային ՝ ինչպես ինքնուրույն, այնպես էլ ինչ-որ մեկի հետ համագործակցելով: Նույն Ֆրանսիայի հետ: Կար նաև Գերմանիայի վարչական ռեսուրսը, որը կտրուկ չեզոքացել էր տեղի ունեցողից: Ընդհանրապես, ընտրելու շատ տարբերակներ կային:

 

Բայց պատմությունը «եթե» բառը չի սիրում: Գլխավորն այն է, որ հետագա եզրակացություններ արվեցին: Եվ դրա հիմնական օրինակը Սիրիան է, որտեղ Ռուսաստանը ոչ միայն կանխեց երկրի փլուզումը, այլև կանխեց նույն ԱՄՆ-ի կողմից Լիբիայի օրինակով գործողություն կազմակերպելու մի քանի փորձեր: Ցավալի է միայն, որ այդ եզրակացությունները արվեցին հետին թվով։

 

Լիբիա Աշխարհում Ռուսաստան խմբագրի ընտրանի

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին