Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ընդունելության քննությունների ցանկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:
«Այժմ իրենց նախընտրած մասնագիտություններով չընդունված բոլոր դիմորդները պատճառված վնասի հատուցման իրավունք են ստանում:
Երբ բարձրագույն կրթության ոլորտի բարձրագույն պատասխանատուներն ամիսներ շարունակ կոնկրետ անձանց շահերն սպասարկող սերիական ապօրինություններ անելով էին գերբեռնված և դրա հետևանքով կատարելապես անտեսել էին ոլորտի կարևորագույն խնդիրները, հետևանքը սա պիտի լիներ:
Իսկ թե արդյոք բազմաթիվ ապացուցված վնասներ հասցրած սերիական ապօրինությունների հեղինակները պետք է պարզապես ազատվեն պաշտոնից կամ մեկ այլ պաշտոնի տեղափոխվեն, նույնիսկ ներողություն չխնդրեն արածների համար, և դրանով հարցը լուծված համարվի, կարծում եմ՝ խորհելու լրջագույն թեմա է հետպատերազմյան կառավարության համար:
Շարունակելի…»,- գրել է նա։