f

Անկախ

Դատավորն արդեն պիտի մտածի՝ ինչպես նստի, ինչպես շնչի. մենք դառնում ենք դատարաններին դատող մարմին. Գրիգոր Բեքմեզյան


Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորություններն ընդլայնող նախագծով դառնում է դատարաններին դատող մարմին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

Ըստ նախագծի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից եւ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերեւույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք:

 

 

Նշենք, որ «բարդ գործերի» դեպքում՝ ԲԴԽ-ն պետք է ընտրի՝ ո՞ր դատավորին մակագրել քրեական գործը։

Գրիգոր Բեքմեզյանի դիտարկմամբ՝ նշված նախագծի դրական կողմն այն է, որ քաղաքացիներն իրենց խախտված իրավունքների համար կարող են անմիջապես դիմել ԲԴԽ եւ արձագանք ստանալ, սակայն, ըստ ԲԴԽ անդամի՝ այն կարող է բերել նաեւ չարաշահումների.

«Ցանկացած դեպքում՝ երբ քաղաքացին հանկարծ ենթադրի, որ դատավորը մի բան այնպես չի արել կամ դատավորի գործողությունն իրեն դուր չգա, նա արագորեն կդիմի ԲԴԽ։ Դա նշանակում է, որ դատավորը լինելու է լրացուցիչ ճնշման տակ։ Դատավորն արդեն պիտի մտածի՝ ինչպես նստի, ինչպես շնչի։ Երբ դու գիտես, որ քո ամեն մի որոշում դիմացինիդ դուր չի գալիս, եւ ինքը կարող է դրա հիման վրա անմիջապես դիմում ներկայացնել ԲԴԽ, ապա մարդկայնորեն ավելի ճնշված ես զգալու քեզ։ Ընդունենք, որ, մեր քաղաքացիների ներկայիս իրավագիտակցության պայմաններում, ակնհայտորեն  անթիվ անհամար դիմումներ կարող են ուղարկվել ԲԴԽ»։

ԲԴԽ անդամի խոսքով՝ այդ դեպքում կան նաեւ ժամկետների խնդիրներ.

«Մենք ինչքան էլ ուզենք, ֆիզիկապես չենք կարողանալու այդ բոլոր դիմումները ժամանակին քննել, իսկ օրենքով նախատեսված է ընդամենը 3 ամիս ժամկետ՝ դիմումների քննության համար։ Այսինքն՝ թույլ են տրվելու օրենքի խախտումներ. նաեւ մեր կողմից կարող են արդեն այդ խախտումներն արվել»։

Անդրադառնալով դիմումների կարեւորության աստիճանին՝ Գրիգոր Բեքմեզյանն ասաց. «Փաստորեն, մենք պիտի այն դիմումներն առնենք քննության, որոնք իսկապես կարեւոր են, ուղղված են արդար դատաքննության իրավունքի պաշտպանությանը։ Ցավոք, օրենքը չի տալիս այն մեխանիզմները, որ մենք կարողանանք դա անել։ Նշվում է, որ ակնհայտ անհիմն դիմումները չեն ընդունվում քննության, բայց թե ո՞րն է ակնհայտ անհիմն դիմումը, չի տալիս օրենքը։ Մենք պետք է մե՛ր որոշումները տանք, ինչն էլ սուբյեկտիվ է»։

Մեր դիտարկմանը, որ ԲԴԽ-ն դատավորների անկախությունը երաշխավորելու առաքելություն ունի, սակայն այդ նախագծով դառնում է գործ քննող, Գ․Բեքմեզյանն արձագանքեց. «Մենք դառնում ենք դատարաններին դատող մարմին։ Քննության ժամանակ դատավորը գալիս ու նստում է մի կողմում, մյուս կողմում էլ՝ քաղաքացին։ Քաղաքացին անմիջապես մեղադրում է դատավորին, որն իր գործը քննում է։ Դա դատավորի անկախության գլոբալ հասկացության վրա կարող է ազդել»։

Անդրադառնալով հարցին՝ «բարդ գործերի» դեպքում ո՞ր դատավորներին պետք է մակագրվեն, եւ ինչպե՞ս է ԲԴԽ-ն որոշելու՝ ո՞ւմ մակագրել գործը, ԲԴԽ անդամը նշեց, որ լինելու է դատավորների մասնագիտացում. «Լինելու են դատավորներ, որոնք քննելու են առանձնակի բարդ գործեր։ Երբ գործը կմակագրվի մի դատավորի, եւ մինչեւ դատաքննության փուլը կպարզվի, որ այդ գործն իսկապես առանձնակի բարդ գործ է, եւ այդ դատավորը չի մտնում այն դատավորների ցանկի մեջ, որոնք ընտրված են առանձնակի բարդ գործեր քննող դատավորների ցանկում, այդ դեպքում, ենթադրում եմ,  ԲԴԽ-ն իրավունք կունենա դատավորից վերցնել եւ տալ արդեն նախապես հայտն դատավորներից մեկին»։

Հարցին՝ նախագծի վերաբերյալ ԲԴԽ անդամների շրջանում ինչպիսի՞ դիրքորոշումներ են, Բեքմեզյանը պատասխանեց. «Քննարկումներ եղել են։ Մենք միասնական կարծիք չենք ունեցել, դրա համար էլ ԲԴԽ-ն միասնական դիրքորոշում չի հայտնել։ Որոշվել է, որ ամեն մեկն իր դիրքորոշումն առանձին հայտնի»։

Գրիգոր Բեքմեզյան ԲԴԽ դատարաններ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին