Եգիպտոսի հարավում երկու մարդատար գնացքների բախման արդյունքում 32 մարդ էր զոհվել և առնվազն 66-ը վիրավորվել: Այս մասին հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը:
Դեպքը տեղի է ունեցել Կահիրեից հարավ գտնվող Սոհագ նահանգում: Բախման արդյունքում երեք վագոն շրջվել է: Առողջապահության նախարարության տվյալներով ՝ դեպքի վայր է ուղարկվել 36 շտապօգնության մեքենա, որոնք տուժածներին հասցրել են մոտակա հիվանդանոցներ:
Եգիպտոսի գլխավոր դատախազությունը կարգադրել է հետաքննություն սկսել աղետի վերաբերյալ, իսկ տրանսպորտի նախարար Կամել ալ-Վազիրը հրամայել է ՝ բերման ենթարկել երկու գնացքների վարորդներին: