f

Անկախ

Խոսքս ուղղում եմ հատկապես նրանց, որոնք 2010 թվականին կոկորդ էին պատռում՝ քննադատելով Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված "ֆուտբոլային դիվանագիտությունը"


Խոսքս ուղղում եմ հատկապես նրանց, որոնք 2010 թվականին կոկորդ էին պատռում՝ քննադատելով Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված "ֆուտբոլային դիվանագիտությունը" (առանց նախապայմանների երկխոսություն սկսելու հայտնի արձագանգրությունները), իսկ այսօր մի ուրիշ տեղն են ճղում՝ տարածելով լևոնականների և հարակից շրջանակների կողմից ինտենսիվ արծարծվող այն թեզը, թե Հայաստանը պետք է ուղիղ երկխոսություն սկսի Թուրքիայի հետ։

Ուրեմն, իշխանության գալուց կարճ ժամանակ անց, Սերժ Սարգսյանը առաջ բերեց "Հայ-թուրքական" չարաբաստիկ արձանագրությունների օրակարգը, որը կոշտ քննադատության արժանացավ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։

Այդ նախաձեռնությանը կողմ էին արտահայտվում լևոնականները և տեղական իշխանական սազանդարները։

Այդ նախաձեռնությունը քննադատողների արգումենտներից մեկն այն էր, որ Ցեղասպանության թեման Հայաստանը կարողանում է իբրև մահակ միջնորդավորված (և ուղիղ) բանեցնել իրեն ռեսուրսներով և ուժով անհամեմատ գերազանցող Թուրքիայի դեմ։ Նշվում էր, որ այդ նախաձեռնությամբ զրոյացվում էին գերտերությունների բերանով Թուրքիային ճնշելու փորձերը, քանի որ Թուրքիան ասում էր, թե ի՞նչ եք խառնվում մեր հարցերին, մենք իրար հետ առանց ձեզ էլ լեզու ենք գտնում։

Բնականաբար, Թուրքիան չվավերացրեց արձանագրությունները՝ առաջ բերելով նախապայմաններ, որոնցից հիմնականը վերաբերում էր Արցախին, ավելի կոնկրետ՝ նա պահանջում էր, որպեսզի Հայաստանը Ադրբեջանին հանձնի ազատագրված տարածքները։ Թուրքական պառլամենտում մի ելույթի ժամանակ, Էրդողանը նշել էր, որ եթե Հայաստանը վերադարձնի այդ շրջանները, դա ևս չի կարող ստիպել, որպեսզի Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, քանի որ դրանից հետո Թուրքիան առաջ կբերի Սյունիքով միջանցք տրամադրելու հարցը, իսկ հետագայում՝ նմանատիպ ևս այլ հարցեր։

Մի քանի տարի անց՝ 2015 թվականի հունվարի 29-ին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում կարդաց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի Համահայկական Հռչակագիրը, որտեղ, հղում անելով 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության Հռչակագրին, Հայության միասնական կամքին, վկայակոչելով ՄԱԿ-ի մի շարք բանաձևեր (1946, 1948, 1966, 1968 թթ․), ինչպես նաև հիշատակելով 1920 թվականի Սևրի դաշնագիրը և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, բերվել էր 12 կետից և ենթակետերից բաղկացած հայեցակարգ։

Այդ Հռչակագիրը, ինչպես և սպասելի էր, բուռն քննադատության արժանացավ Լևոն Տեր-Պետրոսյանի (եւ հարակից շրջանակների) կողմից։

Ավելի ուշ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, նշեց, թե Թուրքիան Հայաստանի հետ շարունակում է խոսել ուժի և սպառնալիքների լեզվով, և եթե նա չվավերացնի այդ արձանագրությունները, ապա Հայաստանը դրանք կուղարկի գրողի ծոցը, և որ առաջիկայում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը պատրաստվում է չեղարկել այդ արձանագրությունները։

Դրանից հետո տեղի ունեցավ (խ)հեղափոխությունը, և իշխանության եկավ Թուրքիայի նախապայմանները կատարող՝ Արցախը Ադրբեջանին հանձնող թուրքի քայլը խմբակցությունը, որը ցայսօր սպասարկում է Թուրքիայի օրակարգը։

Իսկ հիմա դառնանք սկզբին․

2010 թվականին Սերժ Սարգսյանը Հայ-թուրքական երկխոսության փորձը սկսել էր Արցախյան պատերազմում հաղթողի կարգավիճակով՝ ունենալով Արցախի ազատագրված 7 շրջանները։ Այսօր, թուրքերի հետ ուղիղ երկխոսելու լոլոները տարածվում են Արցախի մոտ 75%-ի կորստի և պարտվողի դիրքերից։

Հիմա նրանք, որոնք 2010 թվականին քննադատում էին Սերժ Սարգսյանին և նրան անվանում դավաճան, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո լծված են լևոնականների (և հարակից շրջանակների) կողմից թուրքերի հետ չմիջնորդավորված, ուղիղ երկխոսելու մասին լոլոները տարածելով, դուք ունեք մի քանի տարբերակ.

1․ Դուք խոստովանում եք, որ ապուշ եք և առաջնորդվում եք, ոչ թե սեփական ուղեղով, այլ ձեր ենթագիտակցության և գիտակցության վրա նստած մանիպուլյատորների ուղղորդմամբ,

2․ Դուք խոստովանում եք, որ տհաս եք, և ժամանակի ընթացքում եք միայն "հասունացել", հրապարակում եք բաց տեքստ՝ ներողություն խնդրելով Սերժ Սարգսյանից իրեն ուղղված վիրավորանքների համար՝ այդպիսով ինչ-որ կերպ արդարացնելով ձեր իրարամերժ ու կասկածելի վարքագիծը,

3․ Խոստովանում եք, որ դուք գիտակցված կամ անգիտակից գործակալ եք, և սպասարկում եք թուրքական, բրիտանա-իսրայելական գլոբալիստների շահերը Հայաստանում, և օրվա ձեր վարքագիծը բացատրվում է միայն այդպես։

Հ․Գ․

Ի տարբերություն ոմանց՝ թե՛ 2010 թվականին, թե՛ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, ես դեմ եմ եղել Հայ-թուրքական արձանագրություններին և այժմ էլ՝ թուրքերի հետ արդեն պարտվողի դիրքերից երկխոսելու անիմաստ և տխմար փորձերին։ Քանի որ, ի տարբերություն ձեզ, ես կայուն եմ իմ արժեքներում, մեր պատմության դասերը յուրացրել եմ հավուր պատշաճի, առաջնորդվում եմ սեփական դատողությամբ և ոչ թե սրա նրա քարոզներով։ Քանի որ, ի տարբերություն ոմանց, ես ՀԱՅ եմ, ոչ թե՝ հայաստանցի․․․

Զաքար Խոջաբաղյան Թուրքիա

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին