Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է աշնանն Արցախյան պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք այցելելու մտադրության մասին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ակնկալում ենք, որ Ռամադանից հետո մենք շատ մոտ ապագայում կայցելենք Շուշի, որտեղ կկարողանանք զգալ տոնի նոր շունչը», - ասել է նա Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթաժողովի ժամանակ, որն ընթանում է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Բացի այդ, նա հավելել է՝ «կարևոր է շարունակել Ադրբեջանին աջակցությունը բոլոր միջոցներով՝ Ղարաբաղում թուրքական կառույցների վերականգնման ու պահպանման համար»:
«Ռամադանից հետո կայցելենք Շուշի». Էրդողան
Կարդացեք նաև
- Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
- Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
- Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար