Սեյսմոլոգները Մեքսիկայի ափերի մոտ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել: Այդ մասին հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS): Գրում է Russian.rt.com-ը։
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լա Ռիվիերա քաղաքից 99 կմ դեպի հյուսիս-արեւելք։
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Ավելի վաղ Կամչատկայի ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: