f

Անկախ

Հայկ Սարգսյանի հերթական արկածները


Հայկ Սարգսյանի հերթական արկածները

Tert.am-ի տեղեկություններով՝ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը և քրեական անցյալով հայտնի Ռուստամ Ստեփանյանը, նույն ինքը՝ «Չաղ Ռուստամը», երեկ Ծաղկաձորում միջադեպ են հրահրել: Ըստ ականատեսի՝ Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատան մոտ կրակոցներ են հնչել, որոնք արձակել են Հայկ Սարգսյանն ու նրա ընկերը:

Հարցին, թե ինչի՞ն է հաջորդել կրակոցը, ականատեսը հայտնեց, որ որևէ արտառոց միջադեպ կամ իրադարձություն կրակոցներից առաջ իր ուշադրությունը չի գրավել. «Տպավորություն էր, որ կրակեցին ու վերջ, պատասխան կրակոց էլ չի հնչել, չեմ լսել»:

Թե ո՞ւմ ուղղությամբ են կրակոցներ արձակել, ում է պատկանել վնասված մեքենան, ականատեսն ասաց, որ իրեն հայտնի չէ, չի ճանաչել:

Tert.am-ը պարզաբանում խնդրեց նաև պատգամավոր Հայկ Սարգսյանից, որ տեղեկություն կա, որ կրակոցներ են արձակել ինքն ու իր ընկեր Ռուստամ Ստեփանյանը։ Հայկ Սարգսյանը Ռուստամ Ստեփանյանին չանդրադարձավ, սակայն ասաց, որ ամեն ինչ կապում են իր անվան հետ. «Ես Ծաղկաձորում մի քանի ամիս առաջ եմ եղել, երեկ էլ ամբողջ օրը տնից դուրս չեմ եկել»:

Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանը Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղից է և մարտի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ հենց իր կազմակերպմամբ էին Ձիթհանքովի բնակիչները պաստառ պահել Նիկոլ Փաշինյանի թիկունքում:

Ռուստամ Ստեփանյանը 33 տարեկան է, 2016-ին ՌԴ իրավապահ մարմինների կողմից գտնվել է միջազգային հետախուզման մեջ: Նրան մեղադրանք է առաջադրված եղել անձի առևանգման և սպանության հատկանիշներով: Թե ինչ ընթացք է ստացել ՌԴ-ում քրեական գործը, այս պահին որևէ կարգավիճակ ունի, թե ոչ Ռուստամ Ստեփանյանը, հայտնի չէ:

 

Ռուստամ Ստեփանյան Հայկ Սարգսյան Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Մահվան ելքով վրաերթ՝ Լոռու մարզում. 36-ամյա վարորդը КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է
Գործող իշխանության համար բանակը եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են, մինչև հիմա էլ վախենում են. Մովսես Հակոբյան․ «Փաստինֆո»
Շաբաթօրյակ՝ Հրազդանի կիրճում
ՀՀ-ում լինելու են խորհրդարանական ընտրություններ եւ ում մենք չենք դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել. Փաշինյան
Ռոմանոս Պետրոսյանը դատարանում պարտվել է. դպրոցի տնօրենը կվերականգնվի իր պաշտոնին
Ավելին
Ավելին