Ամերիկացի առաջնորդ Ջո Բայդանը գնահատել է Միացյալ Նահանագներում COVID-19 կորոնավիրուսային վարակի շուրջ ստեղծված իրավիճակը: Գրում է Russian.rt.com-ը։
Բայդենը հայտարարել է, որ «վիրուսի նոր տեսակները տարածվում են և տարածվում են արագորեն, վարակման նոր դեպքերի թիվը կրկին աճում է, իսկ հոսպիտալացումների թիվն այլևս չի նվազում»:
«Թույլ տվեք շատ անկեղծ լինել ձեզ հետ. Մենք դեռևս ավարտին չենք հասել», - հավելել է նախագահը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր ԱՄՆ վարչակազմի առողջապահական անվտանգության և COVID-19 համաճարակի գլոբալ արձագանքման համակարգող Գեյլ Սմիթին նշանակելու մասին: