f

Անկախ

Գերիների վերադարձի հարցում պայմանավորվածությունները խախտվել են. հակառակորդը խաղի կանոն է ուզում փոխել. Ա. Քոչարյան


Եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել են։ Պատճառները հասանելի չեն, ենթադրությունների դաշտում կարող եմ ասել, որ  հակառակորդը երեւի խաղի կանոններ է ուզում փոխել, գուցե դա պայմանավորված է որոշում կայացնողներով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով գերիների վերադարձի հետաձգմանը։

 «Դուք գիտեք, որ հրադադարի ռեժիմի մեջ, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրություններ են, եւ գուցե այստեղ ինչ–որ խնդիր է արծարծվում, որը  խանգարում է գերիների վերադարձին»,– ասաց նա։

 Անդրանիկ Քոչարյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե գերիներին պահում են տարածքների դիմաց, փոխարենն ասաց. 

«Գերիներին պահում են Հայաստանում լարվածություն առաջացնելու համար։ Դա տարածքների հետ ոչ մի կապ չի կարող ունենալ, որովհետեւ գերիներով չէ, որ տարածքային խնդիր կարող են քննարկել։ Գերիներ ունենալը իրողություն է, որ պետք է լուծել։ Առաջին պատերազմից հետո, մենք տեւական ժամանակ այդպիսի խնդիրների մեջ ներգրավված էինք, բայց այն ժամանակ քաղաքական պարտադրանքների լեզվով չէր գնում, դա պրոցես էր, որը տեւում էր տարիներ»,– նշեց նա։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Ադրբեջանից վերադարձած ինքնաթիռով Մուրադովի հետ Հայաստան է եկել թուրք-ադրբեջանական մի պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց.

«Շատ բան են խոսում, այդ դեպքում նայեք, թե ովքեր են։ Նաեւ խոսեցողների խոսելու արդյունքում փակուղի են ստեղծում օր առաջ գերիներին Հայաստան բերելու համար։  Ես ասում էի, որ գերիների հարցը շատ զգայուն է  եւ պետք է այդ հարցն այնպես իրացվի, որ հակառակորդը դա չդարձնի մեր երկրի դեմ քաղաքական գործողոթւյունների թատերաբեմ»։

Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ շարունակվելու է գերիներին վերադարձնելու գործընթացը։ Ըստ իշխող ուժի պատգամավորի՝ գերիների վերադարձի հարցը պատահական չէր դրվել  Նիկոլ Փաշինյան, Վլադիմի Պուտին հանդիպումից հետո։ Լրագրողները հետաքրքրվեցին՝  այդ դեպքում դա քայլ էր ուղղված Ռուսաստանի՞ դեմ։

«Դա քայլ էր, որտեղ հստակ երեւաց, որ Ռուսաստանը իր մասնակցությունը ներդրել էր  այդ խնդրի լուծմանը, դրանով էր պայմանավորված, որ գեներալ–լեյտենանտ Մուրադովը գնացել էր գերիներին ուղեկցի Հայաստան, բայց ինչ–որ խոչընդոտ եղավ, որի պատճառը դեռ չեմ կարող հնչեցնել։ Ես ինտուիցիայով  հասկանում եմ՝ ինչ է կատարվել»,– պատասխանեց Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Ադրբեջանը ցանկանում է, որ  Թուրքիայի իշխանությունները եւս մասնակից լինեն գերիների վերադարձի լուծման համար։

Հիշեցնենք, որ երեկ լուր էր տարածվել, որ գերիների են բերում Ադրբեջանից, սակայն չէր նշվում թիվը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ օդանավը եկել է Երեւան առանց գերիների: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։

անդրանիկ Քոչարյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին