Ուկրաինայում ԱՄՆ ռազմական կցորդ Բրիտանի Ստյուարտի համազգեստի վրա նկատվել է «Ուկրաինա կամ Մահ» բրիգադներից մեկի շևրոնը: Ատաշեն այդ հանդերձանքով Դոնբասում գնացել էր շփման գիծ:
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատանը Պաշտպանության կցորդի գրասենյակի ներկայացուցիչները ուրբաթ ժամանել են շփման գիծ, որտեղ նրանք զրուցել են ուկրաինացի զինծառայողների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ուկրաինայի միացյալ ուժերի (JFO) գործողության շտաբի մամուլի կենտրոնը հրապարակել է այցի ֆոտոռեպորտաժը: Որոշ լուսանկարներում երևում է, որ ԱՄՆ ռազմական կցորդի հագուստին փակցրած է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի 72-րդ առանձին բրիգադի շևրոնը, որի վրա պատկերված է գանգ և «Ուկրաինա կամ մահ» մակագրությունը: