f

Անկախ

Հայաստանի տնտեսական անկումը խորանում է ահագնացող տեմպերով. պետպարտքի ավելացում, գնաճ, ներդրուների արտահոսք․ «Ազգ»


Հայաստանի տնտեսական անկումը խորանում է ահագնացող տեմպերով: Դա ուղեկցվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ հատկապես արտաքին պարտքի ավելացմամբ, դրամի արժեզրկմամբ եւ բարձր գնաճով, բնակչության աղքատացմամբ, տնտեսական զարգացման ծրագրերի բացակայությամբ, ներդրումների արտահոսքով: Սրանք Նիկոլ Փաշինյանի կառավարման երեք տարիների հետեւանքներ են, չխոսելով արդեն նրա կողմից մեզ պարտության տանելու հետեւանքով երկրին եւ ժողովրդին պատճառված այն ահռելի կորուստները, որոնք տարիներ եւ գուցե տասնամյակներ զգացնել են տալու մեր կյանքում: Տնտեսական անկում, որով հպարտանում է էկոնոմիկայի նախարարը եւ բարձր գնաճ Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն, այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում տնտեսական անկումը կազմել է 6,7 տոկոս: Ասել, որ դա շատ վատ ցուցանիշ է, նշանակում է ոչինչ չասել: Սակայն, կառավարության ներկայացուցիչները, որքան էլ զավեշտալի լինի, դրա մասին խոսում են հպարտությամբ: Այս մասին՝ քիչ հետո:
Ըստ տնտեսության ճյուղերի, արդյունաբերությունում անկումը խորացել է՝ կազմելով 7,9 տոկոս, առեւտրում եւ ծառայություններում տնտեսական ակտիվության անկումը երկնիշ է՝ առաջինում 11,3 տոկոս, երկրորդում՝ 12,5 տոկոս: Միայն շինարարությունում է փոքր՝ 1 տոկոս աճ, իսկ գյուղատնտեսության ցուցանիշները հրապարակվում են եռամսյա պարբերականությամբ: Սակայն, հակառակ այս իրողություններին, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում է, թե «Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվում է» եւ խոստացել է տարեկան երկնիշ տնտեսական աճ:

Նա խոսում է այս տարվա փետրվարին 5,3 տոկոս տնտեսական անկման մասին եւ դրա հիման վրա անում իր՝ վերեւում նշված եզրակացությունը: Մինչդեռ, երկու ամիսների արդյունքում 6,7 տոկոս տնտեսական անկտիվության անկման մասին նա ոչինչ չի ասում, իսկ իր «դարակազմիկ» եզրակացությունն անում է՝ վկայակոչելով անցած տարվա փետրվարի… մեկ օր ավել լինելը: Այս խեղկատակությունը մեկնաբանելը թերեւս անիմաստ է:

Ի դեպ, հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը փետրվարին ՀԴՄ կտրոնների երկնիշ աճ էր ցույց տալիս երկնիշ անկում ունեցող առեւտրի ոլորտից, ասելով նաեւ, որ արտահանումն ու ներմուծումը եւս աճում են: Սակայն, ըստ պաշտոնական ցուցանիշների, արտահանումը այս տարվա հունվար-փետրվարին նվազել է 5,5 տոկոսով, ներմուծումը՝ 15,8 տոկոսով: Այստեղ եւս հավելյալ մեկնաբանությունների կարիք չկա:

Վերոնշյալին ավելացնենք, որ այս տարվա փետրվարին եւս մեկ «աննախադեպ» ցուցանիշ է արձանագրվել, գնաճը կազմել է 5,8 տոկոս, իսկ միայն սննդամթերքի գնաճն ավելի բարձր է եղել՝ 7,4 տոկոս:

Արտաքին պարտքի 2,3 մլրդ դոլարով ավելացում՝ իշխանության «նվերը» Հայաստանին

Դարձյալ պաշտոնական վիճակագրության համաձայն, փետրվարին, մեկ ամսվա ընթացքում, ՀՀ արտաքին պարտքն ավելացել է 733,7 մլն դոլարով, 6 մլրդ 68 մլն դոլարից հասնելով 6 մլրդ 802 մլն դոլարի: Ընդհանուր պետական պարտքը՝ ներքինն ու արտաքինը միասին վերցրած, ավելացել է մոտ 698 մլն դոլարով եւ 8 մլրդ 24 մլն դոլարից հասել 8 մլրդ 723 մլն դոլարի: Ներքին պարտքը որոշ չափով՝ մոտ 35 մլն դոլարով նվազել է:

Այժմ, պատկերացնելու համար, թե որքա՞ն է ավելացել ՀՀ պետական պարտքը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, համեմատենք այս թվերը 2018 թ.-ի մայիսի վերջի ցուցանիշների հետ: Այն ժամանակ ՀՀ պետական պարտքը կազմում էր 6,7 մլրդ դոլար, միայն արտաքին պարտքըՙ 5,5 մլրդ դոլար:

Կատարելով պարզ թվաբանական գործողություններ, կտեսնենք, որ իշխանությունը Հայաստանի Հանրապետության պետական, այսինքն մեր բոլորիս պարտքն ավելացրել է ուղիղ 2 մլրդ դոլարով, որից միայն արտաքին պարտքի ավելացման չափը կազմել է 2,3 մլրդ դոլար: Ուշագրավ է, որ այժմ միայն արտաքին պարտքն ավելի մեծ է, քան երեք տարի առաջ արտաքին եւ ներքին պարտքը միասին վերցրած: Հիշեցնենք, որ 2018 թ.-ի գարնանը արտաքին պարտքի թեման իշխանությունը գրավելու ընթացքում Փաշինյանի հիմնական քարոզչական թեմաներից էր: Մինչդեռ, Հայաստանն այժմ ավելի ու ավելի խորն է ընկղմվում արտաքին պարտքի մեջ:

  Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում
 

պետական պարտք տնտեսական անկում մամուլի տեսություն

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին