f

Անկախ

«Եկեք եղածը չքանդենք»․ Ռադիկ Մարտիրոսյան


ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շուրջ կրքերը թեժանում են։ Բանն այն է, որ ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտութան մասին» օրենքի նախագծով նախատեսվում են մի շարք փոփոխություններ, որոնցով ակադեմիայի կարգավիճակն էականորեն իջնում է, ակադեմիական ինստիտուտները կառույցի կազմից դուրս են գալիս և այլն։ Այս ամենի վերաբերյալ վերջին օրերին ակադեմիայում բուռն քննարկումներ, անգամ փակ, գաղտնի քվեարկություններ են տեղի ունեցել։

Անկախ-ի հետ զրույցում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հայտնեց, թե ինչ են քննարկել, ինչ դիրքորոշում են հայտնել և ինչ են պատրաստվում անել։

-Պարոն Մարտիրոսյան, օրերս հայտնի դարձավ, որ ակադեմիայի ինստիտուտներում տեղի են ունեցել փակ քննարկումներ ակադեմիայի կարգավիճակի, ակադեմիական ինստիտուտներն առանձնացնելու և դրանց մի մասը բուհերին միացնելու և այլ հարցերի վերաբերյալ։ Ի՞նչ դիրքորոշում են հայտնել ինստիտուտները, ի՞նչ դիրքորոշում է հայտնել ԳԱԱ նախագահությունը՝ ամփոփելով այդ քննարկումները։

-Մեր գրեթե բոլոր ինստիտուտները քննարկել են այդ հարցերը, որից հետո փակ, գաղտնի քվեարկության է դրվել հետևյալ հարցը՝ արդյո՞ք համաձայն եք, որ ձեր ինստիտուտը մնա ակադեմիայի կազմում, թե ոչ։ 95 տոկոսն ասել է այո։ Միայն Արևելագիտության ինստիտուտն է քվեարկությունը հետաձգել, քանի որ հարցը բաժանել են այլ բովանդակության, նախ պետք է որոշում ընդունեն, հետո քվեարկության դնեն։ Հիմա մենք ընդհանրացրել ենք այդ արդյունքները և ներկայացնելու ենք նախարարություն։ 

-Ինչ եք կարծում, նախարարությունը հաշվի կառնի՞ ձեր դիրքորոշումը և եթե ոչ, ապա ի՞նչ հավելյալ քայլեր եք պատրաստվում իրականացնել։

-Դժվարանում եմ ասել՝ նախարարությունը կընդունի, թե ոչ։ Եթե հաշվի չառնեն, դա արդեն մեր գիտական կոլեկտիվների խնդիրն է։ Ես չեմ կարող ինչ-որ բան ասել, որպեսզի չընկալվի, թե ես հուշում եմ քայլերը, կոլեկտիվներն իրենք կորոշեն իրենց հետագա անելիքը։ 

Ես մի բան կարող եմ ասել․ Հայաստանի գիտությունը եղել է մեր ժողովրդի ինքնության ամենակարևոր կողմերից մեկը, գոնե վերջին 75-77 տարիների ընթացքում գիտությունը եղել է մեր երկրի այցեքարտը, որովհետև, եթե դրսում Հայաստանի մասին խոսվել է, առաջին հերթին խոսվել է գիտության առնչությամբ։ Հիմա մենք դեմ չենք փոփոխությունների, բայց եկեք եղածը չքանդենք, այլ զարգացնենք։ Մի բան ակնհայտ է, այսօր էլ մենք ունենաք արդունքներ և գնահատականներ միջազգային գիտական կազմակերպությունների կողմից, և այդ արդյունքը մենք գրանցել ենք ֆինանսական մինիմալ աջակցության պայմաններում։ Պետության կողմից գիտությանը հատկացվող միջոցներն այսօր մեր ՀՆԱ-ի 0,26 տոկոսն են կազմում։ Սա աշխարհում ամենացածր մակարդակներից մեկն է, դրանից ցածր դժվար թե գտնես մի պետություն։ Մեր ամբողջ դժվարությունների հիմքում ընկած է թերֆինանսավորումը։ Այսօր մեր ամբողջ անձնակազմի երկու երրորդը ստանում է մինիմալ աշխատավարձ։ Եկեք սրա մասին մի քիչ էլ մտածենք։ Այո, նոր իշխանությունները վերափոխումների ցանկություն ունեն, բայց փոփոխություններն էնպիսին պիտի լինեն, որ նպաստեն տվյալ ոլորտի զարգացմանը։ 

Բացի այդ, կան այլ երկրների օրինակներ՝ Վրաստան, Մերձբալթյան երկրներ, Ղազախստան, Մոլդովա և այլն, որտեղ այդ փոփոխությունը բացասական ելք է ունեցել։ Ավելին, վերջերս մեր Ազգային ժողովի կրթության, գիտության հանձնաժողովի պատգամավորները նախարարության ներկայացուցիչների հետ գնացել էին Վրաստան ուսումնասիրելու նրանց փորձը։ Հանձնաժողովի անդամ Հովհաննես Հովհաննիսյանն ինքն ասաց, որ վրացի գործընկերներն ասել են՝ մեր սխալը չկրկնեք։

-«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը շրջանառվում է դեռևս նախորդ տարվանից։ Դուք հնարավորություն ունեցե՞լ եք Ձեր առաջարկներն ու դիտողությունները ներկայացնել։

-Դեռևս 2018 թվականին, երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք նախարար Արայիկ Հարությունյանի հետ, նա մեզ ասաց, որ ցանկություն ունեն այդ երկու բնագավառները (բարձրագույն կրթություն, գիտություն) համատեղել մեկ օրենքում։ Մենք ասացինք՝ երբ որ կլինի որոշակի նախագիծ, մենք մեր կարծիքը կհայտնենք։ Ցավոք, ակադեմիայի որևէ ներկայացուցիչ ո՛չ նախագծի աշխատանքային տարբերակի մշակմանը և ո՛չ էլ նախագծի մշակմանը չի մասնակցել, մինչդեռ մենք կարծում էինք, որ ակադեմիայից որևէ մասնագետ կհրավիրեն։ Այսինքն, մենք էն գլխից մասնակից չենք եղել այդ գործընթացին։ Երբ մեզ ուղարկվեց արդեն մշակված աշխատանքային տարբերակը, որից հետո նախագիծը, մենք մեր բոլոր կառույցներով քննարկեցինք և հայտնեցինք մեր դիրքորոշումը։ Հիմնական մեր մոտեցումն այն էր, որ այն, ինչ գրված է նախագծում, անընդունելի է մեզ համար։ Օրենքի նախագիծը, որը 40 էջից ավելին է, հիմնականում վերաբերում է բարձրագույն կրթության ոլորտին, ակադեմիայի մասին ընդամենը 11 տող է գրված։ Գրված էր, որ դա բարձրագույն կոչում ունեցող՝ ՀՀ և արտասահմանի գիտնականների միավորում է։ Վերջացավ։ Այսինքն, սովորական հասարակական կազմակերպություն։ Ոչինչ չկար կարգավիճակի, կառուցվածքի մասին։ Նաև գրված է, որ ակադեմիայի իրավական, կազմակերպական խնդիրները կկարգավորվեն կառավարության որոշումներով։ Այսինքն, ակադեմիայի մասին օրենքն այլևս չի գործելու, մնալու է միայն օրենքի մի դրույթը, որը նախատեսում է ակադեմիայի անդամների ընտրություններ, պատվովճարի հարցը և այլն։ Մեր վերջնական եզրակացության մեջ մենք գրեցինք, որ մերժում ենք այս օրենքի նախագիծը, և այն պետք է հետ կանչվի, նամանավանդ այն մասով, որը վերաբերում է Գիտությունների ազգային ակադեմիային։ 

Ճիշտ է, հետո ակադեմիայի կարգավիճակի մասով փոփոխություն կատարեցին՝ գրելով, որ Գիտությունների ազգային ակադեմիան պետության կողմից հիմնադրված գիտական կազմակերպություն է, բայց ինստիտուտների մասով անորոշությունն այդպես էլ մնաց։ 

-Ինչո՞ւ նախարարությունը որոշեց նման փոփոխությունների գնալ, ի՞նչ խնդիր են լուծում նոր իշխանությունները։

-Նախարար Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ նա ասում էր, որ իրենց նպատակն է ուժեղացնել ինստիտուտների ինքնակառավարումը։ Օրենքի նախագծի հիմնավորման մեջ էլ նշված է, թե իբր այժմ ինստիտուտների ինքնուրույնությունը լիարժեք չէ, և որ ինստիտուտների որոշումները կանգնեցվում են ԳԱԱ նախագահության բաժանմունքների կողմից, այսինքն, ինստիտուտները դժգոհում են իրենց ինքնավարության ոչ լիարժեք լինելուց։ 

Եվ ահա մենք մեր բոլոր ինստիտուտներում կազմակերպեցինք այդ փակ, գաղտնի քվեարկությունները, որպեսզի հասկանանք՝ իսկապե՞ս ինստիտուտները դժգոհ են և ուզում են դուրս գալ ակադեմիայի կազմից։ Պարզվեց, որ ոչ։ Ընդհակառակը, մեր քննարկումների ժամանակ ասվում էր, որ ԳԱԱ նախագահության շնորհիվ է, որ մեր գիտական արդյունքներն աշխարհում այսօր գնահատում են, որովհետև դա մի համակարգ է, որն իր միջազգային կապերով, իր արտասահմանյան անդամների աջակցությամբ կարողանում է ապահվել այդ ամենը։

-Խոսեցիք Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական արդյունքների մասին, նաև նշեցիք, որ միջազգային գիտական հարթակներում կառույցը բարձր են գնահատում։ Խնդրում եմ կոնկրետ օրինակներ բերեք։

Ռադիկ Մարտիրոսյանը ցույց է տալիս Սկոպուսի արդյունքները

- Միջազգային հեղինակավոր Սկոպուս (Scopus) համակարգը, որը հավաքագրում է գիտության և կրթության ոլորտում վիճակագրական տվյալները ու աստիճանակարգում, վերջերս աշխարհի գիտական կազմակերպությունների ոլորտում անցկացրել էր ուսումնասիրություններ և աստիճանակարգել աշխարհի 10 հազար գիտական կազմակերպություն, որոնց մեջ մտնում են ակադեմիաներ, գիտական ինստիտուտներ և այլն։ Մեր ակադեմիան այդ ցուցակում գրավում է բավականին բարձր դիրք, 755-րդը՝ ի տարբերություն մեր հարևան երկրների։ Օրինակ, Ադրբեջանն այդ ցուցակում 4643-րդ տեղում է, Ղազախստանը՝ 7338-րդ տեղում, Լատվիան՝ 3634-րդ, Էստոնիան 2178 և այլն։

Բացի այդ, Սկոպուսի ցուցակում Հայաստանից ներառված է 14 գիտական կազմակերպություն, որոնցից 12-ը մեր ակադեմիական ինստիտուտներն են։ Իսկ, օրինակ, Ադրբեջանից՝ ընդամենը մեկ գիտական կազմակերպություն, իրենց ակադեմիան։ Վրաստանից նույնպես ընդամենը մեկ գիտական կազմակերպություն է ներառվել այդ ցուցակում։

Այս ամենը նույնպես վկայում է, որ գործող կառույցին պետք չի ձեռք տալ։ Բայց մյուս կողմից, այո, բարեփոխումները խիստ անհրաժեշտ են։ Մենք ինքներս հասկանում ենք, որ այսօր գիտության մեջ լուրջ արդյունքներ ստանալու համար անհրաժեշտ է համադրել գիտական խմբերի հնարավորությունները, այո, կարելի է բուհերի հետ սերտ ամագործակցել։ Ի դեպ, մենք մշակել ենք այդպիսի մոտ 20 ծրագիր։ 

Նաև ընդունում ենք, որ ակադեմիայի կազմում կան ինստիտուտներ, որոնք ավելի պասիվ են աշխատում, քան մյուսները, բայց բոլոր ոլորտներում էլ այդ երևույթը կա՝ կան ակտիվ, լավ աշխոտող և պասիվ, վատ աշխատող բնագավառներ։ Նախորդ տարի մենք ակադեմիայի ներսում անցկացրել ենք գիտական կազմակերպությունների գործունեության գնահատման գործընթաց։ Արդյունքների հիման վրա կազմել ենք ծրագրեր, և հիմնական գաղափարներից մեկը եղել է օպտիմալացումը, ըստ որի նույն ուղղությամբ կամ գործունեությամբ մոտ գտնվող գիտական կազմակերպությունները պետք է միավորել և այլն։ Օպտիմալացման նման մի գործընթաց իրականացրել ենք դեռևս 2008-2009 թվականներին, երբ 16 գիտական կազմակերպություններից թողեցինք վեցը։ 

Այսինքն, մենք պատրաստ ենք այդպիսի փոփոխությունների, պատրաստ ենք նաև խոշոր գիտացանցային կենտրոնների ստեղծմանը, եթե իսկապես հիմնավորվի, որ այդ ամենը նպաստելու է և՛ նոր գիտելիքի ստեղծմանը, և՛ այդ գիտելիքի կիրառմանը տնտեսության զարգացման բնագավառում, բայց ոչ համակարգի փլուզմանը։

 

 

գիտություն ՀՀ ԳԱԱ Ռադիկ Մարտիրոսյան ՀՀ ԿԳՄՍ բարեփոխումներ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին