f

Անկախ

«Ոսկե դպրոցի» ոսկե տղան, որի անունը բարձր հնչեց... Եռաբլուրում


Շատերը կհիշեն «Ոսկե դպրոց» հայտնի սիթքոմի կապուտաչյա հերոսին, որ մարմնավորում էր չարաճճի աշակերտ Սաքոյի կերպարը: Արցախյան վերջին պատերազմը խլեց նրա կյանքը՝ անմահացնելով նրա անունը իրական հերոսների շարքում: Գևորգ Ջավախյանը՝  «Ոսկե դպրոցի» ոսկե տղան, ընդամենը 19 տարեկան էր...

***

Գևորգն ընտանիքի միակ արու զավակն էր: Քույրը պատմում է, որ ինչպես սիթքոմում, այնպես էլ կյանքում շատ չարաճճի էր ու գերակտիվ: Նրանից դրական էներգիա էր հորդում: Որտեղ լիներ, իր շուրջ էներգետիկ հրավառություն էր ստեղծում: Սիրում էր հումորներ անել, նմանակել բոլորին, նույնիսկ դպրոցի ուսուցիչներն էին խնդրում, որ այս կամ այն ուսուցչին նմանակի: Գևորգը բոլորի ուրախությունն էր:

«Երբ փոքր էր, մանկապարտեզում թութակ էր խեղդել,-պատմում է քույրը,-մորաքույրս այդ մանկապարտեզի տնօրենն էր, բայց մայրս որոշում է նրան տեղափոխել ուրիշ մանկապարտեզ՝ մտածելով, որ այնտեղ ավելի խիստ կլինեն, մի քիչ կխելոքանա: Երբ մյուս մանկապարտեզում հարցնում են անունը, ասում է՝ Վրեժ: Հետագայում էլ, երբ արդեն մեծ էր, ասում էր՝ տղա ունենամ, անունը Վրեժ պիտի դնեմ...»:

Գևորգը բիթբոքսով էր զբաղվում (ժամանակակից երաժշտության տեսակ, որ ստեղծվում է բերանի, շրթունքների, լեզվի ու ձայնի միջոցով): Բիթբոքսի ասոցիացիա առաջին անդամներից էր, մասնակցում էր համերգների, մրցույթների, հաղթանակներ գրանցում: Հատկապես երեխաների, դեռահասների շրջանում արդեն հայտնի էր: Հենց այդտեղից էլ նրան նկատում են ու առաջարկում նկարահանվել նախ «Քարե դար», ապա «Ոսե դպրոց» սիթքոմում:

Գևորգն ասում էր՝ կտեսնեք, ես շատ հայտնի եմ դառնալու: 2019 թվականի հուլիսի 10-ին ինստագրամյան էջում լուսանկար էր հրապարակել ու գրել.  «Ես չեմ ուզում կիսվել իմ պլանների մասին, կարող եմ միայն ասել, որ շուտով դուք կլսեք իմ անունը ավելի բարձր...»: Մեկ տարի անց նրա անունը բարձր լսվեց ու հասավ միլիոնավոր հայերի սրտին։

***

Գևորգը ծառայության էր մեկնել 2019-ի ամռանը: Արցախի ՊԲ Տանկային բրիգադի 2-րդ գումարտակի հայտնի տանկիստներից էր, տանկի նշանառու օպերատոր: Լավագույններից էր նաև ծառայության մեջ, պարբերաբար պարգևատրվում ու շնորհակալագրեր էր ստանում:

Քույրը պատմում է. «Մի օր բանակի ղեկավարներից մեկը մեքենայով անցնում է զորամասով: Տղաները զգաստ կանգնում եմ: Մեկ էլ բարձրաստիճան սպան իջնում է մեքենայից, սեղմում Գևորգի ձեռքն ու ասում՝ տղա՛ ջան, դու իսկական տանկիստ ես»:

2020 թվական, սեպտեմբերի 20: Այդ օրը քրոջ՝ Սեդայի հարսանիքն էր: Գևորգը չի կարողանում ծառայությունից գալ, մասնակցել հարսանիքին: Թույլ չտալու պատճառն այն էր, թե իբր կորոնավիրուսի հետ կապված խիստ ռեժիմ է սահմանված: Հիմա արդեն հարազատները հասկանում են, որ Զինված ուժերում տեղյակ էին թշնամու հարձակման պլանների մասին, դրա համար էլ զինվորներին թույլ չէին տալիս արձակուրդ մեկնել: Պատերազմից մեկ օր առաջ էլ քրոջ հետ խոսելիս Գևորգն ասում է՝ կաղոթես ինձ համար: Գիտե՞ր արդյոք՝ ինչ է սպասվում, թե՞ պարզապես նախազգում էր, չեն կարող ասել:

Երբ պատերազմը սկսվում է, գումարտակը, որտեղ ծառայում էր Գևորգը, չի տարվում առաջնագիծ: Որպես լավագույն գումարտակներից մեկը՝ այն պահում են հատուկ գործողությունների համար: Հոկտեմբերի 23-ից արդեն տանկիստների գումարտակն առաջնագծում էր՝ պատերազմի ամենաթեժ կետերում: Այդ օրը Գևորգը զանգում է քրոջ ամուսնուն ու ասում. «Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, քրոջս ու տնեցիներիս լավ կնայես»:

Տանկը, որի նշանառու օպերատորն էր Գևորգը, մարտի դաշտ դուրս գալուն պես սկսում է հերոսական պայքար մղել: Գևորգը խոցում է հակառակորդի 1 տանկ, 2 զրահատեխնիկա: Հենց նույն օրն իսկ նրա տանկը հայտնվում է թշնամու դիտակետում ու հետապնդվում է: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 23:30-ին, թշնամու ԱԹՍ-ն հարված է հասցնում տանկին, որն այդ պահին որևէ գործողության մեջ չէր, պարզապես կանգնած էր, իսկ Գևորգն ու մյուս զինակից ընկերները՝ տանկի կողքին: Զինվորներից մեկը տեղում զոհվում է: Գևորգն ու մյուս ընկերը ծանր վիրավորվում են: Գևորգին տեղափոխում են Երևան:

«Ամսի 25-ին սպասում ենք զանգին, չկա, չի զանգում,-պատմում է քույրը,-սկսում ենք խուճապի մատնվել, հասկանում ենք, որ ինչ-որ բան այն չէ: Երեկոյան դասընկերուհիս զանգում է ինձ, ասում, որ տեղեկություն ունի՝ Գևորգը վիրավոր է, բերել են Երևան»:

Հարազատները խմբերի բաժանված սկսում են Գևորգին փնտրել հիվանդանոցներում, սակայն ապարդյուն: Հաջորդ օրը որոնումները շարունակում են: Քույրը պատմում է, որ միայն երեք անգամ գնացել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոց, երեք անգամ էլ այնտեղ ասել են, որ իրենց մոտ նման հիվանդ չկա:

«Հանկարծ հիվանդանոցի անձնակազմից մեկը Գևորգի անգիտակից նկարը՝ վերակենդանացման բաժանմունքում, ուղարկում է մեր բարեկամներից մեկին, որին ծանոթ էր: Լուսանկարն անմիջապես մեզ են ուղարկում, բայց այնքան անճանաչելի էր, որ չէի կարող վստահ լինել, որ ինքն է, իսկ հիվանդանոց մտնել թույլ չէին տալիս: Ի վերջո ծանոթ ենք գտնում, ինձ բժշկի հագուստ են հագցնում, մտնում եմ վերակենդանացման բաժանմունք, որտեղ բազմաթիվ անգիտակից տղաներ կային: Նայում եմ լուսանկարի տղային, գլուխն ամբողջությամբ վիրակապված էր, անճանաչելի։ Մտածում եմ՝ գուցե մատներից ճանաչեմ, շատ սիրուն մատներ ուներ եղբայրս, բայց մատներն ուռած էին ու սևացած: Դուրս եմ գալիս՝ այդպես էլ չհասկանալով՝ եղբայրս էր, թե ոչ...»:

Բժիշներն ասում են, որ վիրավորի աչքերը կապույտ են, արյան կարգը նույնպես համընկնում էր: Հետո լուսանկարով ոտքերն են ցույց տալիս: Քույրը միանգամից ճանաչում է:

Կապուտաչյա, կենսախինդ, գեղեցկադեմ Գևորգն անճանաչելի էր դարձել: Վնասվել էր ողջ դեմքը, վերջույթները, ներքին օրգանները, գլխուղեղը: Միայն սիրտն էր բաբախում ու պայքարում կյանք վերադառնալու համար: Գևորգի հարազատները հրաշքի էին սպասում: Քահանան աղոթագիրք ու խաչ էր տվել, որ տանեն, Գևորգի բարձի տակ դնեն: Բայց հոկտեմբերի 28-ի առավոտյան հիվանդանոցից չարագույժ զանգ է հնչում․ հերոսի սիրտը կանգ էր առել:

Գևորգը հիմա եռաբլուրում է՝ անմահների վերջին հանգրվանում, որտեղ եռագույնների ներքո հանգչում է ժպտադեմ, պայծառ, կյանքով ու ապագայի երազանքներով լի մի ողջ սերունդ...

Գևորգն այսօր էլ շարունակում է պարգևատրվել, մեդալներ ու շնորհակալագրեր ստանալ: Ծնողները չեն դադարում հպարտանալ իրենց տաղանդավոր, յուրահատուկ որդու քաջագործություններով ու պարգևներով: Միայն չեն համակերպվում, որ այդ հպարտությունն ինքն էլ չի զգում: Չեն համակերպվում, որ նրա խոսքերը՝ իմ անունն ավելի բարձր եք լսելու, իրականացան այս գնով...

«Մայիսի 3-ին Գևս դառնում է 20 տարեկան: Միշտ ասում էր՝ 20-ամյակս շատ ճոխ եմ նշելու: Հիմա ինքը ֆիզիկապես չկա, բայց մենք իր 20-ամյակն անպայման նշելու ենք ու հրավիրելու ենք իր բոլոր ընկերներին»,-ասում է Սեդան:

Քույրը մի երազանք ունի՝ որդի ունենալ և նրան կոչել  Գևորգ: Ասում է՝ եղբայրը պետք է վերածնվի իր որդու միջոցով․․․

 

 

 

Գևորգ Ջավախյան հերոսներ Եռաբլուր խմբագրի ընտրանի

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին