Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրոպայի առաջնության մասնակից թիմերի հայտացուցակները։ Հայաստանի hունահռոմեական ոճի ըմբիշները հանդես կգան հետևյալ կազմով`
Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Վարուժան Գրիգորյան (77 կգ), Կարապետ Չալյան (82 կգ)։
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 19-24-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։