f

Անկախ

«Փաշինյանի ելույթը խեղդվելուց առաջ խռխռոց էր հիշեցնում» Խ. Հարությունյան


Ապրիլի 14-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթն ու հարցուպատասխանը, որն ամփոփվեց իշխող խմբակցության անդամների հոտնկայս բուռն ծափահարություններով, դեռ երկար կզարմացնի մեզ ու աշխարհին:

ՀՀ նախկին վարչապետ, պետական-քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանը, սակայն, այլևս չի զարմանում Փաշինյանի հետ կապված որևէ իրադարձությունից: Ավելին, բնական է համարում նույնիսկ  այն, որ ադրբեջանական շրջանակներն էլ իրենց հերթին ծաղրեցին այդ ծափահարությունները՝ առիթը բաց չթողնելով հերթական անգամ նվաստացնել մեզ այսօրվա իշխանություների պատճառով:

«Այլևս կասկածահարույց չէ, այդ թվում Նիկոլ Փաշինյանի նախկին կողմնակներից շատերի համար, որ պատերազմի արդյունքներն ու հետևանքները  մեկնաբանել այլ կերպ, քան սեփական ժողովրդին դավադիր ճանապարհով ծնկի բերելը, հնարավոր չէ: Եվ այս ֆոնին հոտնկայս ծափահարել այդ ամենի թիվ մեկ պատասխանատուին ու մեղավորին, նշանակում է հրապարակավ  ստանձնել պատասխանատվություն  այդ արդյունքների ու հետևանքների համար: Ընդ որում՝ ոչ միայն քաղաքական պատասխանատվություն, այլև քրեական»,-ասում է նա:

Քաղաքական գործիչն ընդգծում է՝ մոտ ապագայում լինելու է իշխանափոխություն, և այդ ծափահարողները պետք է պատրաստ լինեն կանգնել պատասխանատվության օրենքի առաջ: «80 ուսապարկերը պետք է իմանան, որ այդ ծափահարությունը հավասարարժեք էր իրենց հանցագործ մեղսակցությունն ընդունելու ինքնախոստովանությանը»:

Հարությունյանն արձանագրում է՝ փաստորեն, ժողովրդի ներկայացուցչական մարմինը՝ խորհրդարանը, ծափահարում է պարտության համար, հպարտանում է պարտությամբ, կորուստներով, ողջունում կորուստները՝ թե՛ մարդային, թե՛ տարածքային:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևին ուղղված բանաստեղծական պատասխանին, Խոսրով Հարությունյանն ասում է. «Ակնհայտ է, որ այս մարդն Ալիևի հետ չի կարողանում խոսել: Ի՞նչ բարոյական կեցվածքով ու ի՞նչ բարոյական «բագաժով» պիտի խոսի: Ալիևը կասի՝ դու չէի՞ր, որ զանգ էիր տալիս, խնդրում էիր, որ պատերազմը կանգնեցնեմ: Այս իշխանությունն ու նրա լիդերը ոչ միայն Ալիևին, այլև միջազգային գործընկերներից որևէ մեկին որևէ բան ասելու փաստարկ չունեն, և Ալիևի պարագայում, բացի այս ամենից, կա նաև բարոյական և հոգեբանական խնդիր: Ալիևը նրան «պպզացրել է», «կզացրել է»: Ալիևն իրեն զգում է ինչպես «կամերի գող», իսկ Նիկոլը «հարիֆն է»: Այդ որտե՞ղ եք տեսել, որ «հարիֆը» «գողին» կարողանա հակադարձել: Մաքսիմում կարող է բանաստեղծություն կարդալ: Ընդ որում՝ Ալիևին հենց ինքն է դարձրել «գող»:

Խոսրով Հարությունյանը նշում է, որ այս բառապաշարն իր համար անթույլատրելի է, բայց ստիպված է խոսել Փաշինյանին հոգեհարազատ տերմինալոգիայով, քանի որ հենց նա է մեր քաղաքական բառապաշարի մեջ մտցրել «թաղի պպզողների լեքսիկոնը»: «Եվ ես ստիպված նրանց հասկանալի դառնալու համար նման բառապաշարով եմ պարզաբանում, ինչի համար ներողություն եմ խնդրում ընթերցողից»:

Նիկոլ Փաշինյանը, որը նախին իշխանություններին մշտապես մեղադրում էր ՀՀ ինքնիշխանությունը Ռուսաստանի շահերին ստորադասելու մեջ, Ազգային ժողովում, ըստ էության, խոստովանեց, որ առանց Ռուսաստանի օժանդակության Հայաստանը պատրաստ չէ դիմագրավելու արտաքին մարտահրավերներին: Նա խոսեց նաև Սյունիքում ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծելու մասին:

Այս առնչությամբ մեր զրուցակիցն ասում է. «Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո հայ-ռուսական կամ ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններում   գործել է ճիշտ հակառակ կերպ, քան արտահայտվել էր ընդդիմադիր եղած ժամանակ: Մինչ իշխանության գալը Ռուսաստանի նկատամամբ այս մարդը բոլորովին այլ կարծիք էր արտահայտում, ընդ որում՝ մեղադրական տոնով: Իսկ այս ամբողջ ընթացքում հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող նրա  բոլոր բանաձևումները, այդ թվում ՌԴ նախագահի հետ միջանձնային հարաբերություններին առնչվող, ինձ վրա թողել են էժանագին քծնանքի տպավորություն»:

Ռուսաստանի հետ ռազմական հավելյալ հնարավորությունների զարգացմանն անդրադառնալը նույնպես, ըստ Հարությունյանի, Ռուսաստանին հաճոյանալու և իր իշխանությունը հնարավորինս երկարաձգելու անթաքույց ձգտում էր:

«Սա չի նշանակում, որ ես չեմ կարևորում Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական հարաբերությունները որակապես ինստիտիտուցիոնալ նոր մակարդակի բարձրացնելու հարցը: Ավելին, պատերազմի շրջանում որոշ ռուս վերլուծաբաններ ոչ անհիմն արձանագրել էին, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում ավելի  շատ դիտվել է  որպես քաղաքական գործոն, քան ռազմական: Այսինքն, նրանք էլ են փաստում, որ արցախյան վերջին պատերազմի  արդյունքներով  ձևավորված աշխարհաքաղաքական նոր կոնֆիգուրացիան ենթադրում է Հայաստանում Ռուսաստանի որակապես նոր ռազմական ներկայություն: Սակայն  ես համոզված չեմ, որ Նիկոլ Փաշինյանը դա գիտակցում է և նման լուրջ նպատակներ է հետապնդում: Ըստ իս դա, ինչպես արդեն նշեցի,  Ռուսաստանի ղեկավարությանը հաճոյանալու հերթական փորձն էր՝ ընտրությունների նախաշեմին»:

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի ելույթի ագրեսիվ հռետորաբանությունը՝ Խոսրով Հարությունյանն ընդգծում է, որ դա պետք է դիտարկել նախընտրական քարոզարշավի համատեքստում: Ըստ նրա՝ Փաշինյանը վաղուց է սկսել իր քարոզարշավը, և խորհրդարանի ամբիոնից ելույթը  մրցապայքարի մի նոր հանգրվանի  կամ մի նոր փուլի մեկնարկի ազդարարում էր և ուրիշ ոչինչ:

«Այս տարիներին արդեն ճանաչելով Փաշինյանին՝ կարող ենք փաստել, որ նրա խոսքերը, հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ: Նա շատ վարպետորեն ցանկալին կարող է ներկայացնել իբրև իրականություն: Այդ ելույթի ագրեսիվությունը ես բացատրում եմ նաև իր կողմնակիցներին առաջիկա ընտրություններում էներգիա ու վստահություն ներշնչելու ցանկությամբ: Իրականում դա խեղդվելուց առաջ խռխռոց էր հիշեցնում»:

Այնուամենայնիվ, Հարությունյանը վստահ է, որ ինչքան էլ Փաշինյանը ջանք թափի, այլևս հնարավորություն չունի վերարտադրվելու:

Խոսրով Հարությունյան Նիկոլ Փաշինյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ Իմ քայլը խմբակցություն խմբագրի ընտրանի

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին