Հռոմի պապ Ֆրանցիսկոսը աղոթքով դիմել է Կույս Մարիամին և խնդրել նրա օգնությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունիին: Գրում է Gazeta.ru-ն:
Նա ասել է, որ Ֆրանցիսկոսը հատուկ տեսաուղերձ է ձայնագրել, որում պաշտպանություն է խնդրել Տիրամորից արտակարգ բժշկական օրերին:
«Սուրբ հայրը վստահում է քաղաքը, Իտալիան և աշխարհը Տիրամոր պաշտպանությանը», - հայտարարել է Բրունին:
Վերջին տվյալներով՝ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9172 դեպք, մահացել է 463 մարդ: Ընդհանուր առմամբ, աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 116 հազար մարդ, բուժվել է 64 726-ը, մահացել՝ 4086-ը: