f

Անկախ

2020 թ.-ից բռնության ենթարկված անձանց նոր ծառայություններ են տրամադրվելու․ Զարուհի Բաթոյան


«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերը մեծ մասամբ ուղղված են բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրմանն ու պաշտպանությանը, բայց մենք նաև շատ կարևորում ենք կանխարգելիչ աշխատանքները։ Կարևոր է առկա կարծրատիպային մոտեցումների հաղթահարումը, որովհետև, շատ դեպքերում, աջակցություն ստանալու համար դիմելը ևս կարծրատիպ և խոչընդոտ է հանդիսանում: Մենք պետք է աշխատենք, որպեսզի ավելի հասանելի ու մատչելի դարձնենք աջակցության տրամադրման մեթոդները այն մարդկանց համար, ովքեր ունեն դրանց կարիքը»,- այս մասին Սեռական բռնության դեպքերի միջգերատեսչական արձագանքի ներդրմանն ուղղված աշխատանքային հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ 

Հանդիպումը նախաձեռնել էր «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն՝ ոլորտային այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

Զ. Բաթոյանը շնորհակալություն է հայտնել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ներկայացուցիչներին՝ տասնամյա գործունեության համար՝ կարևորելով նրանց ունեցած բազմամյա փորձը աջակցության պետական մեխանիզմներ ստեղծելու և պետական քաղաքականություն մշակելու գործում։ Նախարարը կանանց և աղջիկներին բռնությունից պաշտպանելու գործում էական է համարել նրանց հզորացումը՝ այն համարելով բռնության կանխարգելման ամենակարևոր գործիքներից մեկը։ Որպես այդպիսիք՝ նախարարը նշել է կրթության և աշխատանքի հնարավորությունների ընդլայնումը, կարծրատիպային մոտեցումների հաղթահարումը և այլն.

«2020 թ.-ից առաջին անգամ բռնության ենթարկված անձանց պետական աջակցությամբ նոր ծառայություններ են տրամադրվելու՝ բոլոր մարզերում աջակցության կենտրոններ և ապաստարաններ են գործելու։ Բնականաբար, այս ծառայությունները բավարար չեն, և մենք նպատակ ունենք դրանք ավելի ընդլայնել»,- նշել է նախարարը։

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը ներկայացրել է կենտրոնի բազմամյա փորձը, առկա խնդիրներն ու օրենսդրական բացթողումները։ Կազմակերպության ծրագրերի ղեկավարը նշել է, որ իրենք միակ կազմակերպությունն են, որ աջակցություն են տրամադրում սեռական բռնության ենթարկված անձանց՝ տեղեկացնելով, որ արդեն ակտիվ գործունեություն են ծավալել մարզային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին վերապատրաստելու ուղղությամբ։

 «2016-2020 թթ ընթացքում աշխատել ենք 73 անձի հետ, որոնցից 66-ը՝ իգական սեռի են, իսկ 7-ը՝ արական: 35-ն անչափահաս են, 38-ը՝ չափահաս։ Այժմ մեր աշխատանքային խմբի նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ մենք կկարողանանք քննարկել, բազմակողմանիորեն անդրադառնալ առկա խնդիրներին և հասկանալ, թե որոնք են դրանց արդյունավետ լուծումները»,- ասել է Տաթևիկ Աղաբեկյանը։

Հանդիպման ավարտին նախարար Զարուհի Բաթոյանը վերահաստատել է ակտիվ համագործակցության պատրաստակամությունը՝ ի շահ կանանց և աղջիկների։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Զարուհի Բաթոյան

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին