Մարտի 10-ին, ժամը 15:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի գերեզմանատանը այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Խարբերդ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:54-ին, մարվել՝ 18:23-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (180 քմ), 700 հակ անասնակեր և 30 քմ բուսածածկույթ: