BBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի հիվանդների անվտանգության հարցերով առողջության նախարարի տեղակալ Նադին Դորիսը հայտարարել է, որ կորոնավիրուսով է ախտորոշվել: Գրում է Gazeta.ru-ն:
Նա հայտնել է, որ հանրային առողջապահական ծառայությունը սկսել է հետևել այն մարդկանց, ում հետ նա շփում է ունեցել:
62-ամյա Դորիսը հայտնել է, որ անհանգստացած է իր 82-ամյա մոր համար, որի հետ շփվել է վարակվելուց հետո:
Նշվում է, որ մարտի 5-ին Դորիսը մասնակցել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նստավայրում տեղի ունեցած ընդունելությանը, իսկ հաջորդ օրը իրեն վատ է զգացել:
Հիշեցնենք, որ 2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի Covid-2019 կորոնավիրուսն է դարձել: