f

Անկախ

«Այդ խոսքերի համար զարմանք և ցավ եմ ապրում». Իրանի առաջնորդի անդրադարձը Զարիֆի խոսքերին


Իրանի առաջնորդի անդրադարձը Զարիֆին․

«Այդ խոսքերի համար զարմանք և ցավ եմ ապրում»։

Իրանի Իսլամական պետության առաջնորդ Ալի Խամենեին երեկ՝ կիրակի, իր ելույթում անրադարձել է նաև արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի անցյալ շաբաթ հրապարակված և մեծ աղմուկ հանած հարցազրույցին(https://www.aravot.am/2021/04/26/1186811/... )։ Պրն Խամենեին իր խոսքերում զարմանք և ցավ է արտահայտել Զարիֆի խոսքերի համար։ Առաջնորդն ակնարկելով «Իսլամական հեղափոխության պահապան զորք»ի հասցեին հնչեցրած քննադատության, դա համարել է Իրանի թշնամիների և առաջին հերթին ԱՄՆ-ի խոսքերի կրկնություն։ Երկրի առաջնորդը մերժելով ԱԳՆ-ի գործերում միջամտելու մեղադրանքին,հայտնել է, որ աշխարհի բոլոր երկրներում էլ ԱԳՆ-ն գործադիր ֆունկցիա ունի, իսկ արտաքին քաղաքականությունը մշակվում է ավելի բարձր ատյաններում։ Իրանի արտգործերի նախարար Զարիֆը պրն Խամենեիի ելույթից ժամեր հետո, իր Թվիթերի էջով առաջնորդի ներողամտությունն է խնդրել՝ նրան ցավ պատճառելու համար։ Նա դարձյալ շեշտել է, որ իր ելույթը հրապարակման ենթակա չի եղել։

Դեռևս անհայտ է մնում թե Զարիֆի ոչ-հրապարակային հարցազրույցն ո՞վ գաղտնազերծեց․ խոսվում է յուրայինների, պահպանողականների և արտաքին ուժերի մասին։ Թերևս սա փորձ էր արևմուտքին հաճոյանալու ու նաև Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման Վիեննայի բանակցությունները դրական ելքով ավարտին հասցնելու համար։ Վիեննայում ընթացող բանակցությունները Իրանի տարատեսակ ուժերի համար դարձել են կռվախնձոր․ նախագահ Ռոհանին ուզում է իր իշխանության վերջին երկու ամսվա ընթացքում դրա պտուղները քաղել, իսկ պահպանողականները խանգարում են։

Փորձագետների կարծիքով Զարիֆի ընդարձակ հարցազրույցի գաղտնազերծումը և դրան հետևած արձագանքները կարելի է նրա կարիերայի ավարտը համարել։ Պրն Խամենեին խելամիտ կերպով նախարարին պաշտոնից չհեռացրեց հիմանականում Վիեննայի բանակցությունների ու նաև կառավարությանը մնացած երկու ամսվա կյանքի պատճառով։ Երկրի բարեփոխական ուժերը կորցրեցին նախագահական մոտալուտ ընտրությունների իրենց ամենահավանական թեկնածուին։ Ասպարեզն այսպիսով լրիվորեն բաց է մնում արմատական թևի ներկայացուցիչների համար, որոնց ձեռքերում են դատական և օրենսդիր ուժերը և հունիս ամսին Հասան Ռոհանիից կվերցնեն նաև նախագահության էստաֆետը:

 

Իրանի առաջնորդի անդրադարձը Զարիֆին․ «Այդ խոսքերի համար զարմանք և ցավ եմ ապրում»։ Իրանի Իսլամական պետության առաջնորդ Ալի...

Опубликовано Tigran Davudyan Воскресенье, 2 мая 2021 г.

 

Իրան Ջավադ Զարիֆ Ալի Խամենեի Աշխարհում

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին