ԱՄՆ-ում մեկ օրում 45303 մարդ կորոնավիրուսային վարակով է ախտորոշվել: Երկրում COVID-19 վարակի արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 32,3 միլիոնը: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:
Կորոնավիրուսով հիվանդների շրջանում մահացությունների թիվը գերազանցել է 576 հազարը
Ավելի վաղ ԱՄՆ տրանսպորտային անվտանգության վարչությունը մինչև սեպտեմբերի 13-ը երկարաձգել էր երկրի բոլոր տրանսպորտային ցանցերում դիմակների պարտադիր ռեժիմը:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 152 միլիոնը։