Եգիպտոսի Զինված ուժերը և ֆրանսիական «Dassault Aviation» ընկերությունը ստորագրել են 30 միավոր Rafale («Ռաֆալ») կործանիչ ինքնաթիռի մատակարարման պայմանագիր՝ պայմանով, որ գործարքը ֆինանսավորվելու է առնվազն 10-ամյա փոխառությամբ։
Այս մասին պաշտոնապես հայտարարել է Եգիպտոսի պաշտպանության նախարարությունը։ Ներկայում Եգիպտոսի ԶՈւ ավիապարկում առկա է Ֆրանսիայից 2015–ին գնված 24 միավոր Rafale կործանիչ, որոնցից 16-ը արդիականացված է մինչև DM տարբերակի, 8-ը՝ EM։
Նշենք, որ Եգիպտոսը պատրաստվում է ձեռք բերել նաև ռուսական Սու-35 կործանիչներ, որոնց գնման պայմանագիրը ստորագրվել է 2018 թ. վերջին, իսկ 2020-ի մայիսին ՌԴ-ն հայտարարել է դրանց արտադրության մեկնարկի մասին։