f

Անկախ

Կապրենք մինչև հունիսի 20-ը


Ասում է. «Իմ որդին եղել է առաջնագծի այն հատվածում, որտեղ մենք ամենաշատ զոհերն ենք տվել»: Ու հրաշքով փրկվել է, հա՞, ու գլխից մի մազ էլ չի պակասե՞լ... Տեսեք, թե ոնց են հերուտղա քրքջում ի տես այն հազարավոր զոհված տղաների մղկատացող հարազատներին: Թշնամու կույր գնդակն ինչպե՞ս է իմացել, որ պետք է խնայի յուրայինի որդուն, դա է՞լ են էլեկտրոնային սարքերը ցույց տալիս: Գոնե մի ողջ մնացած զինվոր կա՞, որ ասի՝ ո՛ր զորմասում, ո՛ր առաջնագծում է եղել այդ «քաջ» տղան, գոնե մի գնդակ արձակե՞լ է թշնամու կողմը:

Մեկը, որ սեփական զավակներին դարձնի իր զզվանք հարուցող ստերի, նողկալի առևտրի առարկա, կնոջը՝ իր քստմնելի դավադրությունների գործիք, ատելության ու անեծքի թիրախ, հայրենիքն ի՞նչ է, որ վաճառքի չհանի...

Այնինչ նա մեղավոր չի, բնության սխալն է, արատավոր է ծնվել: Աշխարհի ցանկացած կետում, ցանկացած ազգի մեջ կարող է նման ծնունդ լինել, բայց նրան լռեցնողներն ու հեռացնողներն էլ պիտի լինեն, չէ՞: Ու լինում են: Էս աշխարհի, էս երկրային կյանքի օրենքը ո՞րն է:

Բոլորս գիտենք, որ մինչև հիմա դրա գոյության մեղավորը ԱԱԾ-ն է, ոստիկանությունը, զինված ուժերի անողնաշար սպայակույտը և մեկ էլ մենք, որ էսքան խեղճ ենք դրանց առջև... Ամենամեծ ու ամենավտանգավոր թշնամին մեր ներսում է, մեր կողքին, ու մենք մտածում ենք արտաքին թշնամո՞ւն հաղթելու մասին, ո՞նց, եթե մինչև հիմա չենք հասկացել, թե ում դեմ կռվել և ինչպես ու դրա հետևանքով դարձել ենք սոսկ ցեղասպանվող ժողովուրդ...

Հասկացե՞լ ենք, թե ինչպես եղավ, որ և՛ զինված ուժերում, և՛ ԱԱԾ-ում, և՛ ոստիկանությունում բոլորը սրիկա դուրս եկան, ոչ ոքի մեջ արժանապատվությունը չխոսեց, չեմ ասում՝ ազգային արժանապատվություն, սովորական մարդկային արժանապատվություն, ստրուկ չլինելու արժանապատվություն, սատանային ծառա չլինելու արժանապատվություն: Գոնե մի 10 տոկոսի մեջ: Սիրտներս հովացնելու համար ասում ենք՝ դրանք հայ չեն, թուրք են: Բայց գոնե պարզե՞լ ենք, թե վերջապես մեր մեջ քանիսն են հայ, քանիսը՝ թուրք:  

Ինչո՞ւ չենք խոստովանում, որ էս ենք, էս ենք դարձել: Ու էսքանից հետո ուզում էինք, որ մեզ հարգող ու աջակցողնե՞ր լինեին: Ամբողջ աշխարհը նայում է մեզ ու զարմանում, նույնիսկ ափսոսում, որ մինչև հիմա հարգանքով, հավասարը հավասարի պես է վերաբերվել մեզ, զարմանում է, որ մեզ կործանողին, մեր հայրենիքը վաճառքի դրած սրիկային, մարդկության դեմ ամենամեծ հանցանքը գործածին մինչև հիմա չենք կարողանում հեռացնել, դեռ վերարտադրվելու հնարավորություն ենք տալիս: Ավելին, նա է մեզ լռեցնում իր 80 կոճակ սեղմողներով, որոնք մեզ լռեցնելու հերթական օրենքն են ընդունում, իր ՀՔԾ-ներով ու ԱԱԾ-ներով, որոնք մեր վրա գործ են կարում, ու իր ոստիկաններով, որոնց ուղակում է մեզ ձերբակալելու, որ մեր ընդվզումը, մեր արժանապատվությունը տանի դատարան:  Արանքում էլ պղծում է զոհված տղերքի գերեզմանները և իր ղզիկին հերոս հանում: Իսկ մենք էդ ընթացքում ախուվուշ ենք անում, որ թուրքերը Ղազանչեցոց եկեղեցու գմբեթնե՞րն են վերացրել, երբ մեր ինքնության, մեր մտքի, մեր զորության գմբեթը վաղուց է վերացվել՝ երեք տարի առաջ կամ գուցե շատ ավելի վաղ: 

Կարծում էինք, թե ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, երբ դա արդեն չկար, կար նիկոլի Հայաստան, որտեղ սխալմամբ դեռ մինչև հիմա գրում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժեր, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն և այլն: Դրանք արդեն երեք տարի մերը չեն, նիկոլինն են: Անվանափոխությունն ընդամենը ժամանակի ու տեխնիկայի հարց է, բայց դրա կարիքը չկա էլ, եթե հենց այդ անուններն են հաջողությամբ ծառայում հետին մտքերին, եթե դերակատարները հենց նրանք են, ովքեր պետք են դավադիր ծրագրերն ավարտին հասցնելու համար: Մինչև հունիսի 20-ը: Եթե այդ ընտրությունները կայանան (իսկ բոլոր փաստերն ու իրողությունները, մանավանդ գլխավոր դիրիժորի փայտիկով շարժվող  «ընդդիմադիրները» ցույց են տալիս, որ կկայանան), ապա դա կլինի Հայաստանի Հանրապետության թաղման արարողությունը: Դա հասկանում են նույնիսկ այն նիկոլական մանկուրտներն ու դրանց նման տարատեսակ մետամորֆոզները: Նրանք խնդիր չունեն, հետո կապրեն ուրիշ անուն կրող երկրում, ուրիշ տերերի ձեռքի տակ, ուրիշ տերերի կծառայեն: Դա իրենց կյանքն ու ընտրությունն է:

Մե՛նք մեր անելիքը չգիտենք, չգիտենք նույնիսկ՝ ով է մեր օրերի այն պոետը, որ վախենում է վերջինը դառնալուց (թե՞ նա էլ վաղուց չկա): Գիտենք միայն, որ դեռ էսպես կապրենք գլխիկոր, տնքալով մինչև հունիսի 20-ը, եթե շարունակենք ողբալ մեր խեղճության վրա ու ոչինչ չանենք, եթե շարունակենք մեզ մխիթարել սոսկ նրանով, որ հայրենիքի համար զոհվածները լույսի մեջ են, իսկ դավաճանները դժոխքի բաժին կդառնան: Մինչև հունիսի 20-ը: Դա էլ մե՛ր ընտրությունն է, մե՛ր կյանքը:

Նիկոլ Փաշինյան Արտահերթ ընտրություններ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին