f

Անկախ

«Իմ քայլը». Ուրսուլա ֆոն դեր Լյայենին եւ Շառլ Միշելին դիմել են Բաքվին գերիներին ազատ արձակել ստիպելու կոչով


Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալ Անդրեյ Կովաչովը, Եվրախորհրդարանականներ Ֆրանսուա-Քսավիեր Բելլամիի եւ Լուկաս Ֆուրլասի հետ միասին, նախաձեռնել եւ 119 այլ պատգամավորների հետ դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով ստիպել Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին: Այս մասին մայիսի 4-ին խորհրդարանական ժամին ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Արման Եղոյանը: 

Խորհրդարանականները, նրա խոսքով, իրենց կոչում նշել են, որ խոսքը 72 անձի մասին է, ում գերեվարման փաստն Ադրբեջանը ճանաչում է, ինչպես նաեւ՝ այն 112 անձանց, ում մասին ադրբեջանական կողմը տեղեկատվություն չի տրամադրում, եւ 61 անձի մասին, ում գերեվարումը Բաքուն հերքում է՝ չնայած գերության մեջ գտնվելու փաստացի ապացույցներ կան:

«Հարկ է նշել, որ, չնայած ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանը 6 ամիս մի քանի հարյուր հայ ռազմագերիների եւ խաղաղ բնակիչների է պահում՝ տարբեր պատրվակներով հրաժարվելով վերադարձնել նրանց: Ավելին, Բաքվում ցինիկաբար հայտարարում են, որ հայկական կողմին վերադարձրել են բոլոր գերիներին եւ ռազմագերիներին, իսկ մնացածները «ահաբեկիչներ» են»,- նշվում է դիմումում:

Նշենք, որ նախօրեին ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչները հայտնեցին, որ ադրբեջանցի զինվորականները խոշտանգել եւ սպանել են 19 հայ զինվորականի եւ խաղաղ բնակչի, այդ թվում՝ 4 կնոջ:

Արման Եղոյան

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին