f

Անկախ

Ինձ անհանգստացնում է մեր պառակտվածությունը, որ պատերազմի պարտության պատճառ դարձավ․՛՛Հրապարակ՛՛


Հրետանավոր, սերժանտ Արթուր Չոփիկյանը թողել էր զինվորական ծառայությունը, երբ սկսվեց պատերազմը: ՄՈԲ-ով մեկնեց ռազմաճակատ: Ջաբրաիլում, թշնամու բայրաքթարների դեմ կռվեց ավտոմատով ու թեժ մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվեց: Նախկին սպան թեեւ վիրահատվել է՝ հաշմանդամություն է ձեռք բերել, հիմա դռնեդուռ է ընկել, որ հաշմանդամության կարգ տան՝ չի հաջողվում:

«Բայց դա չէ ինձ անհանգստացնում. ինձ անհանգստացնում է մեր պառակտվածությունը, որ պատերազմի պարտության պատճառ դարձավ»,- ասում է: 
Արթուրը, շատերի պես, անակնկալի է եկել՝ ռազմի դաշտում անտեր մնացած զորքերի հանդիպելով: Հրամանատարներ չեն եղել, իսկ եթե եղել են, ապա ռազմական գործին այնքան անտեղյակ, ինչպիսին իրենցն էր: «Մեր հրամանատարը հրշեջ ծառայության սպա էր, տեղանքին անծանոթ. ոչ մի բան չգիտեր, նույնիսկ զենքին ծանոթ չէր…»։


Հրետանավորը պնդում է, որ պարտության հասցեատերը ոչ թե զինվորն է, այլ՝ ղեկավարությունը: Պատերազմի առաջին իսկ օրերից ինքը տեսել է, թե ինչպես է զինվորն անձնուրաց կռվում, մնալով անտեր՝ փորձում նույնիսկ մարտ վարել: «Անձամբ տեսել եմ, թե ոնց էին պայքարում իրենց հող ու ջրի համար: Նրանց հրամանատարները փախել էին, իսկ իրենք՝ տեղանքին անծանոթ, կռվում էին: Նույնիսկ չգիտեին, թե որ ուղղությամբ կրակեն, մարտը ոնց վարեն: Թշնամու դեմ մենակ էին մնացել, բայց մարտադաշտը լքելու մասին չէին էլ մտածում: Նույնիսկ խրամատ չկար, որ թաքնվեին, բայց չէին փախնում»:

Նախկին զինվորականը, որ նաեւ քառօրյա պատերազմին է մասնակցել, հաստատում է՝ մենք ե՛ւ մարտունակ բանակ ունենք, ե՛ւ՝ սպառազեն: Բայց, ըստ նրա, որոշ արտաքին ուժեր թույլ չտվեցին, որ կռվենք: «Մեր զենքը 80 տոկոս չի կրակել: Ռուսը «Իսկանդերն» էլ «բլակիրովկա» էր գցել, դրա համար, Նիկոլի ասած՝ 10 տոկոսով կրակեց»:

Պարտության արմատները շատ խորն են՝ կարծում է նախկին զինվորականը: Ըստ նրա՝ դա լինելու էր, ով էլ որ լիներ երկրի ղեկավարը: Նրան զայրացնում է դավաճանի փնտրտուքը: Վիրավորվում է, երբ այդ բառը վերագրում են հային: «Ամոթ է, որ դավաճաններ ենք փնտրում: Թուրքի պատմության մեջ «դավաճան» բառը լսած կա՞ք… Չի բացառվում, որ լինեն, բայց իրենք այդ մասին չեն բարձրաձայնում: Իսկ մենք անընդհատ խոսում ենք՝ չգիտակցելով, թե ոնց ենք վարկաբեկում մեր խելացի ու պատվախնդիր ազգը»: 

Հային պառակտելը, սեւերի ու սպիտակների բաժանելը, Արթուր Չոփիկյանի կարծիքով, դիտավորություն է: «Ատելությունն այնքան են խորացրել, որ կանայք տղամարդուց վատ բառապաշարով հայհոյում են իրար: Մենք այդպիսին չենք եղել, մեզ այդպիսին դարձրել են: Սրա մեջ թաքնված վտանգ կա, որի հետեւանքը տեսանք: Բայց ես ու իմ նման բազմաթիվ հայրենասերներ չենք պատրաստվում կուլ տալ «պարտություն» կոչված այս անարգանքը: Պայքարի ձեւեր ենք գտնելու, որ եղած մի կտոր հողն էլ ձեռքներիցս չտանեն»:

Իսկ մինչ այդ, Արթուր Չոփիկյանը հաշմանդամության կարգ ստանալու մի քանի փորձ էլ կանի: Եթե նորից բախվի բյուրոկրատական քաշքշուկներին, կնահանջի: Ինքը վիրավորվել է հայրենիքը պաշտպանելիս ու պատրաստ է նորից զենք վերցնել՝ անկախ պետության վերաբերմունքից:

 

Արթուր Չոփիկյան Պատերազմ պարտություն

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին