ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդակցության նոր հարթակ է ներկայացրել, որտեղ կարող է շփվել իր հետեւորդների հետ: Այդ մասին գրում է FoxNews հեռուստաալիքը: Հարթակը կոչվում է «Donald J. Trump for President»: բԳրում է Gazeta.ru-ն։
Քաղաքական գործիչը կկարողանա հաղորդագրություններ գրել, ինչպես նաև լուսանկարներ և տեսանյութեր հրապարակել: Հարթակին մոտ կանգնած աղբյուրի խոսքերով ՝ «սա պարզապես միակողմանի հաղորդակցման միջոց է»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆեյսբուքի անկախ վերահսկիչ խորհուրդը դեռևս վերջնական որոշում չի կայացրել նախկին նախագահին սոցիալական ցանցից օգտվելու արգելքի վերաբերյալ։
Թրամփի էջերը տարբեր սոցիալական ցանցերում և YouTube տեսահոսթինգում արգելափակել էին այս տարվա հունվարին`նրա կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհից հետո: