f

Անկախ

Մենք շահագրգռված ենք, որ այն, ինչ պայմանավորվել են ՌԴ և Ադրբեջանի նախագահներն ու Հայաստանի վարչապետը, իրականացվի գործնականում. Լավրով


Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկվա հայտարարությանը, որում նրանք ի թիվս այլ հարցերի նշել են Ղարաբաղյան հակամարտության համապարփակ և լիարժեք լուծման կարևորությունը:

«Ելնելով այս հայտարարությունից, կարելի՞ է ասել, որ համանախագահ երկրները պայմանավորվածություն ունեն վերսկսելու խաղաղության գործընթացը և եթե կարելի է, ներկայացնեք Մոսկվայի գնահատականը Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ համանախագների համագործակցության վերաբերյալ»,-ասել է լրագրողը:

Լավրովն իր պատասխանում նշել է, որ խաղաղության գործընթացը, որը սկսվել է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությամբ, որպեսզի կանգնեցվի պատերազմը և անցում կատարվի խաղաղապահ գործունեության,  տարածաշրջանում տնտեսական  և տրանսպորտային ուղիների, կապերի ապաշրջափակմանը, արդեն գրեթե 6 ամիս է, ինչ իրականացվում է: Ուստի, ըստ Լավրովի, խաղաղության գործընթացին անցում կատարելու ձևակերպումն արդեն մի փոքր իրականության խեղում է:

«Դուք հիշատակեցիք եռակողմ խումբը, որի մասին ես այսօր արդեն խոսել եմ, և իմ գործընկերն էլ այդ մասին հիշատակել է. խումբը զբաղվում է այն հարցերի պրակտիկ լուծմամբ, որոնք ուղղակիորեն վերաբերում են խաղաղության գործընթացին, երբ մարդիկ կազատվեն շրջափակումից, էմբարգոյից, այն խոչընդոտներից, որոնք ստեղծվում էին միջազգային կառույցների շրջանակներում` այստեղ իրավահավասար և փոխշահավետ համագործակցության հաստատման ուղղությամբ և կանցնեն ուղղակի օգուտների քաղմանն այն առավելություններից, որոնք տրամադրում է այս ռազմավարական, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական առումով կարևոր տարածաշրջանը: Եվ մենք, որոշիչ դեր խաղալով մարտական գործողությունների կանգնեցման հարցով երեք երկրների երկարատև բանակցություններում, ստեղծել ենք հրադադարի ռեժիմի վերիֆիկացման ռեժիմ` ի դեմս խաղաղապահ զորախմբի, ինչպես ոչ ոք շահագրգռված ենք, որ այն, ինչ պայմանավորվել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն ու Հայաստանի վարչապետը, իրականացվի գործնականում: Եվ ես համոզված եմ, որ համանախագահները, երբ կոչ էին անում  ամեն ինչ վերջնականապես կարգավորել, նկատի ունեին, որ պետք է ամեն ինչ անել այս բոլոր հարցերը լուծելու համար:  Մենք ընդհանրապես չենք կասկածում, որ երբ մարդիկ սկսեն զգալ խաղաղ կյանքի օգուտները, բոլոր պատժամիջոցների, շրջափակումների հանումից, նրանք կսկսեն այլ կերպ վերաբերվել այն հարցերին, որոնք մեր որոշ գործընկերներ փորձում են սրել և բերել առաջին պլան: Պետք չէ հիմա քաղաքականացնել գործընթացը: Այն այժմ բավականին բարդ է ընթանում, քանի որ որոշվում են երթուղիների վերաբերյալ հարցեր, տարածաշրջանի կապվածությունը, որոշվում է շփման գծի, սահմանագծման, սահմանազատման հարցերը: Դրանք հասկանալի հարցեր են, որոնք պետք է լուծվեն, որպեսզի տարածաշրջանը հանգիստ շունչ քաշի և ապրի խաղաղ կյանքով: Նրանք, ովքեր ուզում են այս հարցը թողնել հետոյի համար, իսկ սկզբում զբաղվել քաղաքական քննարկումներով, կարծում եմ, ամբողջ գործընթացը շուռ են տալիս գլխիվայր: Շատ ավելի հեշտ է լուծել քաղաքական հարցերը, երբ մարդիկ սկել են հանգիստ ապրել հողի վրա, և՛ ադրբեջանցիները, և՛ հայերը միասին, ինչպես դա եղել է բազմաթիվ տասնամյակներ և հարյուրամյակներ»,-եզրափակել է Լավրովը:

Սերգեյ Լավրով

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին