Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:
«Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել: Դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ: Ժամանակ առ ժամանակ անհանգստության դրսեւորումներ է ունենում, բայց երեխայի հետ հոգեբաններ են աշխատում: Առողջության մեջ կա դրական դինամիկա»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Գյումրիում մարտի 5-ին 28-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել 13-ամյա աղջկան ու նրա մորը, մայրը մահացել է, իսկ աղջիկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ։ 28-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։