Այսօր Նիկոլ Փաշինյանի «չընտրության» հատուկ նիստն էր։ Քիչ առաջ տեղի ունեցավ քվեարկությունը, որի արդյունքում Ազգային ժողովը՝ 76 ձեռնպահ, 1 դեմ և 1 կողմ ձայներով, Նիկոլ Փաշինյանին չընտրեց Վարչապետ։
Այսպիսով, իրավունքի ուժով յոթերորդ գումարման խորհրդարանը լուծարվեց։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել, որպեսզի խորհրդարանը լուծարվի և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։