f

Անկախ

Արտյոմ Խուգոյան. «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, որոնք աջակցում են մեզ` հավատալով մեր հաջողություններին ու հաղթանակներին»


Ուժային եռամարտիկները փետրվարի 23-ին  տարվա առաջին մեկնարկում   իրենց կարողություններն ու հնարավորությունները ցուցադրեցին  WUAP Push and Phull  Հայաստանի բաց առաջնությունում, որը տեղի ունեցավ նորաբաց Թութունջյան ֆիթնես կենտրոնում:

Մինչև 105 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և մրցակիցների շարքում հավասարը չունեցավ Արտյոմ Խուգոյանը` ձգում գետնից  և սեղմում պառկած դիրքից վարժություններրից գրավելով առաջին պատվավոր տեղը` 505կգ ընդհանուր  արդյունքով` պոկում գետնից` 310 կգ, և սեղմում պառկած դիրքից` 195 կգ:

Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է տպավորություններով, խոսում մարզաձւում առկա խնդիրների, մարզչական աշխատանքի և առաջիկա մրցաշարերի մասին:

-Շնորհավորում ենք, պոկում գետնից  և սեղմում պառկած դիրքից վարժություններում առաջինը ճանաչվելու և Հայաստանի ռեկորդ սահմանելու կապակցությամբ:

-Շնորհակալ եմ: Տեղական առաջնություններին մասնակցությունը մարզավիճակի պահպանման և ուժերի փորձարկման հնարավորություն է ընձեռում: Այս հաղթանակն ինձ տվեց ինքնավստահություն, որը կօգնի ավելի վստահ հանդես գալ առաջիկա ստուգատեսերում: Բացի այդ, ոսկե մեդալներիս և պատվոգրերիս շարքը  համալրվեց ևս 1-ով:

Նշեմ, որ առաջնություններին մարզիկները մասնակցում են սեփական նախաձեռնությամբ, առաց որևէ օգնության ու ֆինանսական աջակցության: Կան մի շարք խնդիրներ, որոնք ինքներս ենք կարգավորում հնարավորության սահմաններում: Իհարկե, ուրախություն մեզ, կան մարդիկ, որոնք գնահատելով մարզիկներին, նրանց ներդրումները սպորտում, ֆինանսական աջակցություն են ցուցաբերում:

-Տեղյակ եմ, որ, մարզիկի կարիերային զուգահեռ, զբաղվում եք նաև մարզչական գործունեությամբ: Կպատմե՞ք այդ մասին:

- Նշեմ, որ ուժային եռամարտից բացի զբաղվում եմ կրոս-ֆիթ, կրոս-լիֆթինգ մարզաձևերով` միաժամանակ մարզելով:  Մենք տարածում և քարոզում ենք առողջ ապրելակերպ: Մարզվել ցանկացողներ շատ կան: Անհատական մարզումներ եմ անցկացնում նորաբաց «Թութունջյան ֆիթնես» կենտրոնում:  Մարզվողները շեշտը հիմնականում դնում են մարզավիճակի կայունության պահպանման վրա: Մարդիկ կան, որ ցանակնում եմ ավելորդ քաշից ազատվել,  մի առանձին հատված էլ զբաղվում է ուժային եռամարտով և արագաուժային պարապմունքներով: Մեզ հետ մարզվողները բարձրացնում են դիմադրողականությունը, կարգավորում են շնչառությունը, զարգացնում են արագաուժային կարողությունները:  

Նշեմ, որ  2019-ին Մոսկվայում մասնակցեցի կրոս-լիֆթինգի աշխարհի առաջնությանը և զբաղեցրի  5-րդ հորիզոնականը: Հայաստանում առաջինն էի, որ հանդես եկա նման ստուգատեսում. փորձի պակասի պատճառով միայն չկարողացա ավելի լավ արդյունք գրանցել: Դա էլ լուրջ հաջողություն էր:

-Առաջիկայում ի՞նչ մրցաշարերի եք մասնակցելու:

-Մայիսի սկզբին Հայաստանում  IPF ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը, որը բավական լուրջ մրցաշար է: Ֆեդերացիան գլխավորում է Լևոն Քոչարյանը: Այդ ստուգատեսից հետո կմասնակցեմ Ուկրաինայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:  Մայիսի կայանալիք մրցմանը գերծանր քաշային կարգում հանդես կգա նաև Գեղամ Հակոբյանը, որը  շուրջ 4 ամիս  իմ գլխավորությամբ է մարզվում և, արդեն իսկ, ուժային եռամարտում լուրջ արդյունքներ ունի գրանցած: Գեղամ Հակոբյանին պատրաստելու ենք գերծանր քաշային կարգում Եվրոպայի  և աշխարհի առաջնություններին:

Թեև ուժային եռամարտն օլիմպիական մարզաձև չի, սակայն տարածված է և մասսայականություն է վայելում ողջ աշխարհում:

Միջազգային մրցաշարերին մենք մասնակցում ենք մեր միջոցներով, ցանկալի կլիներ, որ սպորտի նախարարությունը որոշակի ուշադրություն դարձներ մարզաձևին,  որովհետև մարզիկները բոլոր ֆինանսական հարցերը իրենց միջոցներով են կարգավորում: Միաժամանակ, շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, որոնք մեր կողքին են, աջակցում են մեզ` հավատալով մեր հաջողություններին ու հաղթանակներին:

ուժային եռամարտ Սպորտ Արտյոմ Խուգոյան միջազգային մրցաշար Հայաստանի առաջնություն Խմբագրի ընտրանի հարցազրույց

Այլ հոդվածներ հեղինակից

Պատմությունը ենթադրական եղանակ չի ընդունում
Կրեմլը հերքել է Թրամփի խոսքերը
ԲԴԽ–ն դատավորին հայտարարել է խիստ նկատողություն
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը մեկնաբանել է «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակը
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոցում է
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան ևս մի դեպք
Ըստ մեր տաղանդաշատ նախարարի, մեր վարակվածների՝ արդեն իսկ անկառավարելի շատացումը նրանից է, որ մենք անբախտ ենք, իսկ վրացիք ղսմաթով
Պատերազմից չորս տարի անց.հրապարակավ հնչեց հայտարարություն, որ «ցանկություն կա ''մուղամ'' լսել Ստեփանակերտում, կովկասյան թաթարների առաջնորդի տիկնոջ ընկերակցությամբ»
Ոչ, տիկին Հակոբյան։ Խաղաղությունը հնարավոր ա այնտեղ, որտեղ դուք կոշտ արձագանք կտաք ձեր ադրբեջանցի վիզավիին
Victoria's Secret- ի մոդելը կորոնավիրուսով է վարակվել
ԵՄ-ն կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար 51 մլն եվրո կտրամադրի Հայաստանին
Դանիան վարպետաց դաս ցույց տվեց համաճարակի տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված պետական օժանդակության մասով
Բնապահպանության նախարար, այս նեղ պահին դուք ձեզ ճիշտ չեք պահում
Աշխարհում ավելի քան 200 հազար մարդ  բուժվել է կորոնավիրուսից
Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է. Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ
Լուկաշենկոն վախենում է, որ կորոնավիրուսն օգտագործվում է որպես աշխարհն առանց պատերազմի բաժանելու փորձ
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին, քանզի նրանց հետ գաղափարական տարաձայնություններն ու տեսակային տարբերություններն ակնհայտ են
Ստանում եմ բազմաթիվ նամակներ, մեր այն քաղաքացիների կողմից, ովքեր չեն կարողանում վերադառնալ Հայաստան. Պատգամավորն ահազանգում է
Ավազակային հարձակում Սյունիքում. երկու անձի մեղադրանք է առաջադրվել
Հայտնաբերվել է հատված Բոխի տեսակի 15 ծառ
Վահագն Հարությունյանի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է
Պարենային ապրանքների գները մարտին նվազել են
Արթուր Վանեցյանի փաստաբանների վերաքննիչ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով
Ծայրահեղ ծանր հիվանդներից մեկը երիտասարդ է, ատիպիկ թոքաբորբ է տանում. նախարար
Վարչապետի մոտ քննարկել են ներդրումային քաղաքականության խթանման հարցերը
Ավելին
Ավելին