Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8115 նոր դեպք։ Այդ մասին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ Գրում է Gazeta.ru-ն։
Բացի այդ, անցած օրվա ընթացքում կորոնավիրուսից վերականգնվել է 7 009 մարդ, մահացել է 329-ը:
Մեկ օրում ամենամեծ թվով վարակվածներ գրանցվել են Մոսկվայում (2 628), Սանկտ Պետերբուրգում (717), Մոսկվայի մարզում (657), Ռոստովի մարզում (205) և Վորոնեժի մարզում (132):
Համաճարակի ամբողջ ժամանակահատվածում կորոնավիրուսը հաստատվել է Ռուսաստանի 4 896 842 բնակչի մոտ, բուժվել է 4 509 915 մարդ, մահացել է 113 976:
Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակավածների թվով առաջատար շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան։