f

Անկախ

Զոհվել է փոխգնդապետ Մարատ Ղարայանը


Անհայտ կորած համարվող փոխգնդապետ Մարատ Ղարայանը զոհվել է պատերազմում: Այս մասին հայտնում են Արցախի ԿԳՄՍ նախարարությունից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր կսկիծով ու ափսոսանքով հայտնում է նախազորակոչային պատրաստության և արտադպրոցական ծրագրերի վարչության պետ, փոխգնդապետ Մարատ Բորիսի Ղարայանի մահվան մասին։

Մարատ Բորիսի Ղարայանը ծնվել է 1972թ. հունիսի 1-ին, քաղաք Ստեփանակերտում։ 1989թ. ավարտել է Ստեփանակերտ քաղաքի ռուսական թիվ 3 միջնակարգ դպրոցը։ 1990թ. ընդունվել և 1995 թվականին ավարտել է Ստեփանակերտի Մանկավարժական ինստիտուտի «Պատմություն և օտար լեզու» ֆակուլտետը։ 1998թ. ընդունվել և 2003թ. ավարտել է ԱրՊՀ-ի «Հումանիտար» ֆակուլտետի «Իրավաբանական» բաժինը։ 01.09.1992թ.-01.09.1993թ. աշխատել է ԼՂՀ զինվորական դատախազությունում։ 1993-1995թթ. աշխատել է ԼՂՀ ռազմական տրիբունալում, իսկ 1995թ. որպես ԼՂՀ ԱԱԾ ազգային անվտանգության պետական վարչության պետ։ 2013թ. թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է աշխատանքից։ 01.08.2018թ.-22.07.2020թ. աշխատել է ԼՂՀ ԱԱԾ-ին կից գործող գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահի օգնականի պաշտոնում։ 22.07.2020 թվականից աշխատել է ԱՀ ՌԵՍԶ նախարարությունում, որպես ռազմահայրենասիրության վարչության պետ։ 01.03.1992թ.-30.05.1994թ. մասնակցել է արցախյան առաջին պատերազմին։

2020թ. մասնակցել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողություններին՝ որպես ԱԱԾ պահեստազոր։ Մարատ Ղարայանն 2020թ. հոկտեմբերի 14-ից համարվում էր անհայտ կորած։ Ամուսնացած է, ունի երեք անչափահաս որդի։

Մեծ է նրա ավանդը նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում։

Մարատ Բորիսի Ղարայանը մեր հիշողության մեջ կմնա որպես իսկական հայրենասեր։ Խորապես ցավակցում և վշտակցում ենք պարոն Մարատ Ղարայանի հարազատներին և մերձավորներին ու մեր զորակցությունն ենք հայտնում կորստյան անսփոփ ցավը մեղմելու համար»:

Նշենք, որ փոխգնդապետն արժանացել է Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի:

Մարատ Ղարայան Պատերազմ Արցախ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին