f

Անկախ

Մեզ 7 ամիս է աշխատավարձ չեն վճարում ու չեն ապահովում գործարանի անվտանգության խնդիրը. նաիրիտցիները բողոքի ակցիա արեցին Կառավարության մոտ


«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա արեցին Կառավարության շենքի դիմաց՝ նշելով, որ նոյեմբեր ամսից նրանք աշխատավարձ չեն ստացել։ Նրանք պահանջում էին վճարել իրենց աշխատավարձը և լուծել գործարանի անվտանգության խնդիրը: Նշենք, որ մեկ ամիս առաջ Նաիրիտ գործարանի ղեկավարության աշխատակազմի անունից նամակներ են հղվել ամենատարբեր պետական մարմիններին այս խնդիրներին լուծում տալու նպատակով, սակայն որևէ պատասխան չեն ստացել, աշխատակիցները պահանջում են մինիմալ պայմանների ապահովում:

«Մենք երկու խնդիր ենք բարձրաձայնել, որ վճարեն մեր աշխատավարձը և  ապահովեն գործարանի և մեր անվտանգությունը: Վաղը լինելու է աշխատանքային քննարկում, վարչապետի օգնականի հետ հանդիպելու են շահագրգիռ կողմերը։ Քննարկում կլինի, որը վերջնական տարբերակով կներկայացվի վարչապետին, թե քանի օրում կլուծվեն բարձրաձայնված հարցերը, դա դեռ պարզ չի»,- ասաց գործարանի աշխատակիցներից մեկը:

Մեկ այլ աշխատակից լրագրողների հետ զրույցում նշեց՝ ժամանակին աշխատավարձը փոխանցվում էր ԱԻՆ-ի կողմից, իսկ հիմա՝ ոչ, և դա խնդրահարույց է, քանի որ գործարանը չունի ֆինանսական միջոցներ աշխատավարձը փոխանցելու համար: Աշխատակիցը նաև անդրադարձավ գործարանում առկա պայթյունավտանգ նյութերին, որոնք պետք է վնասազերծվեն:

«Առաջ 120 հոգու գումարը տալիս էր ԱԻՆ-ը, իսկ հիմա այդ 120 հոգուն թողել են «Նաիրիտի» վրա, 240-250 աշխատակցի աշխատավարձ պետք է «Նաիրիտը» վճարի, բայց սնանկ գործարան է, որը պետք է մի բան ծախի, որ աշխատողին կարողանա վճարել, իսկ գնորդներն էլ շարված չեն: «Նաիրիտը» մեռած է, կա՛մ պետք է տանեն թաղեն, կա՛մ պետք է վառեն, բայց թողել են խոլերայի բուն: 25.000 տոննա պայթյունավտանգ քիմիական նյութեր կան գործարանում, պետք է վնասազերծեն այդ նյութերը, իսկ դրա համար ֆինանսավորում է պետք»,- նշեց աշխատակիցը:

Նաիրիտցիները տեղեկացրեցին՝ վաղվա հանդիպմանը ամբողջ կոլեկտիվը ներկա չի գտնվելու, մասնակցելու են ներկայացուցիչները, բայց այսօրվա հանդիպումը վարչապետի օգնականի հետ չի բավարարել նրանց պահանջները:

«Եթե մեր հարցերը վաղը չլուծվեն մենք անժամկետ նստացույց ենք անելու Կառավարության շենքի դիմաց և մենք ժամանակ չունենք սպասելու, արդեն 7 ամիս է սպասել ենք և բոլորս պայմանավորվել ենք, մեր հարցերը չլուծվեցին և 3 օրից աշխատավարձ չտվեցին մենք նստացույց ենք անելու: Մենք ամիսներ շարունակ լռել ենք և հարցը չենք բարձրաձայնել հարգելով մեր զոհերին, բայց այլևս չենք կարող, քանի որ այլևս հնարավոր չէ 6-7 ամիս գումար չստանալ»,- նշեց գործարանի աշխատակիցը:

Նաիրիտցիները տեղեկացրեցին՝ վաղվա հանդիպմանը ամբողջ կոլեկտիվը ներկա չի գտնվելու, մասնակցելու են ներկայացուցիչները, բայց այսօրվա հանդիպումը վարչապետի օգնականի հետ չի բավարարել նրանց պահանջները:

ՀՀ Կառավարություն Բողոքի ակցիա Նաիրիտ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին