f

Անկախ

Օրենքով թույլատրվելու է նույն սեռի 3 երեխա ունեցող զույգերին պլանավորել 4-րդի սեռը


Հայաստանում ժողովրդագրական ցուցանիշները բարելավելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը փոփոխություններ է առաջարկում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին»  ՀՀ օրենքում:

Հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը նշեց, որ գործող օրենքով կան մի շարք սահմանափակումներ, որոնք խոչընդոտում են անպտղությամբ տառապող բազմաթիվ զույգերին հասնել երեխա ունենալու իրենց երազանքին:

«Օրենքի փոփոխությամբ վերացվում են որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, գործող օրենքով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին դիմող զույգերից մեկը պետք է լինի երեխայի կենսաբանական ծնողը: Նոր փոփոխությամբ այս սահմանափակումը վերացվում է, որովհետև կան ընտանիքներ, որոնք չունեն առողջ սեռաբջիջներ: Օրենքի փոփոխությամբ, եթե կինն ունի առողջ արգանդ, ապա կարող է դիմել դոնորական սերմի և դոնորական ձվաբջջի միջոցով հղիանալու ծառայությունից օգտվելու համար»,- ասաց Նունե Փաշայանը:

Հաջորդ փոփոխության համաձայն, օրենքով նախատեսվում է  թույլատրել նույն սեռի 3 երեխա ունեցող զույգերին, օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության դիմելիս, պլանավորել 4-րդ երեխայի սեռը՝ լինի աղջիկ, թե տղա: Սա, ըստ Նունե Փաշայանի, ուղղված է ընտանիքի բալանսավորմանը:

Նունե Փաշայանի խոսքով, մեկ այլ կարևոր փոփոխություն է առաջարկվում: Երբեմն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին դիմող ընտանիքների մոտ ստացվում են ավելի շատ սաղմեր, քան նրանց անհրաժեշտ է: Դրանք կամ պահպանվում են տարիներ շարունակ կամ թափոնացվում են: Օրենքով նախատեսվում է այս ընտանիքներին հնարավորություն տալ նվիրաբերել սաղմերն այն զույգերին, որոնք դրանց կարիքն ունեն

«Առաջարկվող փոփոխությամբ, սահմանափակվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին դիմող կանանց տարիքը: Գործող օրենքում այս մասով որևէ սահմանափակում չկա, այսինքն՝ ցանկացած տարիքի կին կարող էր դիմել այդ ծառայություններից օգտվելու համար: Մենք հիմա առաջարկում ենք տարիքային սահմանափակում դնել՝ սահմանելով մինչև 53 տարեկանը: Մենք դիմել ենք այդ քայլին՝ ելնելով կնոջ առողջությանը սպառնացող վտանգներից»,-ասաց Նունե Փաշայանը:

 «Fertility center» պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը, կարևորելով այս փոփոխությունները, նշեց, որ վաղուց էին սպասում դրանց:

«Իսկապես նման փոփոխությունների կարիքը կա: Երբ գալիս է զույգը, և թե կինը, թե տղամարդն ունենում են խնդիրներ ու նրանք ի վիճակի չեն երեխա ունենալու, մենք հնարավորություն չունենք իրենց օգնելու: Անհեթեթ իրավիճակ էր ստեղծվում, երբ մենք այլ զույգերից ունենք պատրաստի սաղմիկներ, սակայն օրենքը թույլ չի տալիս այն տալ անպտուղ զույգերին»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը: Նա ընդգծեց, որ այս օրենքների փաթեթն ուղղված է նրան, որ հասարակության մեջ ավելի շատ երեխաներ ծնվեն: Նրա խոսքով՝ ամեն ինչ պետք է անել, որ պտղաբերության ինդեքսը Հայաստանում աճի: Այսօր պտղաբերության ցուցանիշը 1.6 է, ինչը շատ քիչ է: Այն առնվազն երկուսից ավելին պետք է լինի: Միայնակ կանանց նույնպես հնարավորություն է տրվում դիմել այս ծառայությունների համար: Եթե կինը չունի զուգընկեր, սակայն առողջական խնդիրների պատճառով չի կարող կենսաբանական ծնող դառնալ, ապա օրենքը հնարավորություն է տալիս հասանելի դարձնել այլ զույգերի կողմից նվիրաբերված սաղմիկները: Ըստ Էդուարդ Համբարձումյանի՝ իրենց փորձը ցույց է տալիս, որ նման փոփոխությունների պահանջարկը շատ է:  

ՀՀ Առողջապահության նախարարություն

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին